Քաղաքական

05.06.2022 19:18


Անչափահաս Աղասի Խաչատրյանին առևանգել են հոր աչքի առաջ և տարել անհայտ ուղղությամբ

Անչափահաս Աղասի Խաչատրյանին առևանգել են հոր աչքի առաջ և տարել անհայտ ուղղությամբ

Անչափահաս Աղասի Խաչատրյանին առևանգել են հոր աչքի առաջ և տարել անհայտ ուղղությամբ։ Yerevan.Today-ը մանրամասներ պարզեց անչափահասի հորից` Ալբերտ Խաչատրյանից։

«Երեկ հանրահավաքից հետո անչափահաս որդուս առևանգել են, տուն էինք վերադառնում, երեխես հետ ա ընկնում, հետ եմ նայում՝ ինչ-որ մարդկանց հետ զրուցում է, մի 6-7 հոգի, ու չեն թողում մոտենանք, ասում են՝ թե բա Քննչականից ենք, չմոտենաք, բան կա ճշտելու։ Մեզ 5 րոպե հեռու են պահում, հետո՝ բա տանում ենք Զեյթունի բաժին։ Ո՛չ ներկայանում են, ո՛չ փաստաթուղթ են ցույց տալիս, երեխուն դնում են ավոտն ու գնում, ասում են կգաք ընդեղ՝ կասենք։ Գնում ենք։ Պարզվում ա՝ Զեյթունի բաժնում բան չկա, ոչ զանգ, ոչ էլ մարդ են բերել։ Ժամ ու կես երեխուն ման գալուց հետո, ասում են, որ իրան տարել են քննչական։ Գնում ենք էնտեղ»,-պատմեց Ալբերտ Խաչատրյանը։

Դեպքը եղել է նախորդ օրը՝ Կառավարական ամառանոցի մոտ, երբ ոստիկանները դաժանաբար սկսել էին հարվածել ցուցարարներին։ Անչափահասը տեսնելով, թե ինչպես են աղջիկներին, կանանց հարվածում, քաշքշում՝ 2 պլաստիկ շիշ է նետել ոստիկանների ուղղությամբ։ Անչափահասի հայրը նշում է․ «Իմ տղեն գազան չի, իմ տղեն խելամիտ, հասկացող տղա է, Մոնթե Մելքոնյանի լավագույն ուսանողը։ Ինքը վարժարանին էնքան գովասանագրեր ու գավաթներա բերել, որ ոչ մի ուսանող չի բերել։ Ըմբիշ է, Հայաստանի պատիվը արտասահմանում բարձր պահող։ Էդ մարդն ասում ա՝ ես չեմ ուզում, որ իմ ապագա սպան թուրք լինի։ Շատ սխալ է արել, որ ոստիկաններրի կողմը շիշ է նետել, բայց ասում է՝ մեր ու աղջիկ էին գցել քացու տակ, ծեծում էին, ես չէի կարող անտարբեր մնալ։ Իսկ իրեն ծեծել են վերին աստիճանի, նկարներով, փաստերով կա, դաժանաբար են ծեծել, վահաններով են ծեծել, բայց մի հատ բողոքելու չի գնացել։ Շորերին ոստիկանների բատինկաների տեղեր կար»։

Անդրադառնալով Աղասի Խաչատրյանի առևանգելուն՝ հայրը նշեց․ «Նենց տակտիչնի տարան, մենք էլ չկողմնորոշվեցինք։ Փաստաբաններին ահագին սպասեցնել են տվել, որ անչափահասից կորզեն ինչ պետք ա, նոր թողեն փաստաբաններին ներս։ Սպասում ենք դատին, 2 շիշ շպրտելու համար պետք ա պարտադիր դատեն, իր ապագան խորտակվի, 2 ախպոր ապագան էլ խորտակվի, որ իրանք դառնան թուրքերի համար գառ պահող։ Ես որ էսօրվա ղեկավար կլյաուզնիկի պես լինեի, սաղին դատի կտայի։ Բայց ինքը Աստծու կողմից դատաստան հաստատ կստանա»։

Հարցին, թե ինչու էին գնացել կառավարական ամառանոցի մոտ, Ալբերտ Խաչատրյանը ասաց․ «Չենք գնացել մենք խուլիգանության, չենք գնացել խանութ կոտրելու, օղի գղանալու, մենք գնացել ենք զուսպ ու հանգիստ բացատրելու, որ՝ հեռացիր։ Մենք չենք ուզում, որ կարմիր ու սև բերետավորները մեր փոխարեն որոշեն, որ մենք պիտի ոչխար պահենք թուրքի առաջ։ Ես 44 օր առաջնագծում եմ եղել, որ թուրքն իմ տուն չգա, բայց մի գրչի հարվածով տվել են էդ ամեն ինչը, ես չեմ կարում դա հասկանամ»։

Այս խորագրի վերջին նյութերը