Քաղաքական

04.06.2022 17:44


Տխրահռչակ բերետավորի «հերոսությունները» շարունակվում են (տեսանյութ)

Տխրահռչակ բերետավորի «հերոսությունները» շարունակվում են (տեսանյութ)

Yerkir.am-ի համադրած տեսագրությունների հենքի վրա պարզվել է, որ մայիսի 30-ին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանին հայհոյած կարմիրբերետավորը նույն անձն է, որը օրեր առաջ հեծանվով ավտոերթի մասնակցող՝ ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արիստակեսյանին (հանրությանն առավել հայտնի Ժորա պապիկին), հարվածելով ու հայհոյելով, իր գործընկերների հետ հանեց ավտոմեքենայից ու բերման ենթարկեց: Հենց այս նույն անձն էր, որ Ժորա պապիկին հայհոյել էր՝ անվանելով «Յ*բաննի բիձա»։

Բոլորովին վերջերս նույն ոստիկանը Ազատագրական շարժման անդամներից մեկին բերման ենթարկելիս դիմում էր նրան նվաստացնող սեռական բնույթի հայհոյանքներով․ «Կ… կերել ես, դատվողի բերանը … տամ»:

Ստացվում է՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակում առաջնորդվում են ոչ թե օրենքներով, այլ բոլորովին այլ՝ նախնադարին հատուկ վարքագծային կանոններով: Մյուս կողմից՝ կարելի է հստակ փաստել, որ նույն գումարտակում առկա է հակաբարոյական և անպատժելիության այնպիսի մթնոլորտ, երբ ակհայտորեն առերևույթ փողոցային, հանցավոր ու խուլիգանական վարքագծով անձինք ոչ միայն չեն պատժվում, այլև ավելի կատաղի, ավելի մոլագար կերպով են հարձակվում քաղաքացիների վրա՝ պատճառելով նրանց բարոյական և նյութական վնասներ:

Պարզորոշ է՝ այս ամենը կատարվում է երկու համադասարանցիների՝ վարչապետի աթոռից կառչած Փաշինյանի և ոստիկանապետի աթոռին հայտնված Վահե Ղազարյանի աչքի առջև: Կարծում ենք՝ ընթերցողն արդեն եզրակացրեց, թե շան գլուխը որտեղ է թաղված, և այս առերևույթ հանցավոր գործողությունների համար նաև առաջնահերթորեն ով է պատասխան տալու շատ շուտով:

Այս խորագրի վերջին նյութերը