Կարծիք

04.06.2022 14:24


Այս պայքարի առանձնահատկությունն այն է, որ դրա թիրախը ոչ թե մարդկանց մեջ եղած կենդանական բնազդներն են, այլ գիտակցությունն ու Հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունը

Այս պայքարի առանձնահատկությունն այն է, որ դրա թիրախը ոչ թե մարդկանց մեջ եղած կենդանական բնազդներն են, այլ գիտակցությունն ու Հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունը

Հասարակությունը միշտ նման է իր ակտիվ փոքրամասնությանը։ 2018-ին Հայաստանում նիկոլական տեսակն էր ակտիվ, այսօր՝ ազգային։ Հանրության երկու այս շերտերի միջև գոյություն ունեցող տարբերությունը վիթխարի է։ Ճիշտ այն անեկդոտի պես՝ երբ մեկը մյուսին հարցնում է, թե որտե՞ղ է բնակվում, նա էլ պատասխանում է՝ մեր մեջ գոյություն ունեցող քաղաքակրթական անդունդի մյուս կողմում։

2018թ-ին մեր հանրության նիկոլական շերտը ոչ մի արգելակներ ու բարոյական սահմանափակումներ չուներ։ Թքած ուներ ամեն ինչի վրա՝ բանակ, եկեղեցի, ընտանիք, պետություն… ամենը ծաղրանքի ու արհամարհանքի առարկա էին նրանց համար։ Ու էն։ Եվ քանի որ ամենաթողությունն ու անբարոյականությունը արագ տարածվող հիվանդություններ են, 2018-ին նրանց հաջողվեց շատ արագ վարակել մեր ժողովրդի մեծամասնությանը։

2022-ի «ազգային վարակը» մի քիչ ավելի դանդաղ տեմպերով է տարածվում։ Բայց այս պայքարի առանձնահատկությունն այն է, որ դրա թիրախը ոչ թե մարդկանց մեջ եղած կենդանական բնազդներն են, այլ գիտակցությունն ու Հայրենիքի նկատմամբ պատասխանատվության զգացողությունը։ Այսինքն, այս տունը ոչ թե ավազի, այլ ժայռերի վրա է կառուցվում։

Իսկ երեկ մենք տեսանք ու վերջնականապես համոզվեցինք, որ այլևս վերջ՝ մեր հասարակությունը զգալիորեն փոխվել է։ Այն նմանվել է իր այսօրվա ակտիվ փոքրամասնությանը ու օր օրի ավելի վճռական և հետևողական է դառնում իր պահանջներում ու ձգտումներում։

Լուսաձայնային նռնակները, քացի տվող ոստիկանները, նիկոլների հիստերիկությունը և այլն, այդ ամենը միայն կատալիզատորի դեր են խաղում օրեցօր ուժեղացող պայքարի համար։ Սրա համար, թերևս կարելի է նաև շնորհակալություն հայտնել նիկոլներին։ Բայց նույնիսկ առանց այդ խթանիչների հավասարակշռության կենտրոնը արդեն տեղաշարժվել է մեր հասարակության մեջ։ Իսկ դա առնվազն նշանակում է, որ Նիկոլի իշխանության ամեն մի օրը շատ թանկ է նստելու իր համար։ էլ չեմ ասում այն մասին, որ այդ օրերն արդեն հաշվված են։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը