Լրահոս

29.08.2011 14:26


Կռվի մեջ փլավ չեն բաժանում. ՀՀԿ–ական պատգամավորը ՀԱԿ–իշխանություն փոխադարձ վիրավորանքների մասին

Կռվի մեջ փլավ չեն բաժանում. ՀՀԿ–ական պատգամավորը ՀԱԿ–իշխանություն փոխադարձ վիրավորանքների մասին

ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հույս ունի, որ Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսությունը կշարունակվի, որովհետև երկու կողմերն էլ 2 տարվա ընթացքում այդ ցանկությունը ձևավորել են։

ՀԱԿ–ի կողմից երկխոսությունն առկախելուց հետո իշխանական կոալիցիայի աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել և ՀԱԿ–ին մեղադրել ստախոսության համար։ Թե իշխանությունն ի՞նչ հույս ունի, որ երկխոսությունը վերսկսելուց հետո ՀԱԿ–ը կրկին սուտ չի խոսի, «7օր»–ի այս հարցին Ռ. Պետրոսյանը պատասխանել է.

–Այդպիսի փոխադարձ մեղադրանքներ միշտ էլ եղել են։ Պարոն Զուրաբյանն էլ իշխանության կոալիցիայի ներկայացուցիչներին անվանեց ստախոսներ և այլն։ Այնպես որ, ժողովուրդն ասում է՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում։ Անպայման իրար մի բան պիտի ասեն, ասո՛ւմ են։ Բայց ես իմ ընկերների հետ, մեր ղեկավարությանը հանդիպելու ժամանակ զգում եմ, որ անպայման մեծ ցանկություն կա շարունակելու այդ երկխոսությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը