Քաղաքական

04.06.2022 14:19


Երբ ասում է, որ զոհվածի հայր է, որտքով հարվածներ են հասցնում գլխին. զոհվածի քույրը երեկվա դեպքից մանրամասներ է պատմում

Երբ ասում է, որ զոհվածի հայր է, որտքով հարվածներ են հասցնում գլխին. զոհվածի քույրը երեկվա դեպքից մանրամասներ է պատմում

2020 թվականի հուլիսյան մարտերի մասնակից, 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայրիկի՝ Զավեն Մկրտչյանի նկատմամբ, երեկ՝ հունիսի 3-ին, Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում սևբերետավորները բռնության ենթարկել և բերման ենթարկել։

NEWS.am-ի հետ զրույցում Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը, պատմեց, որ այդ միջադեպի պահին ինքը որևէ գործողություն չի իրականացրել. «Հայրս երբ մասնակցում է անհնազանդության ակցիաներին, 44-օրյա պատերազմում զոհված եղբորս նկարով շապիկ է միշտ հագնում։ Այդ լարված պահին հայրս ասաց՝ որդիս հազարավոր թուրքերի է սպանել, հենց այդ բառերի վրա սև բերետավորը թեքվում ու ձեռքից քաշում է ու գցում մյուս բերետավորների վրա, ու իրենք սկսում են շատ ուժեղ հարվածել, շապիկն են պատռում, որտքով հարվածներ են հասցնում գլխին, լյարդի հատվածին։ Հիմա հայրս գլխի շրջանում տարբեր վնասվածքներ ունի, ուսերն են ուռել։ Երբ հայրս ասում է, որ զոհվածի հայր է, ասում էին՝ ձենդ կտրի, թե կջարդենք ձեռքդ։ Երբ հարվածում էին, ընկնում էր, ասում էին՝ հենց հիմա վեր կաց, թե չէ ոտքդ կջարդենք»։

Զավեն Մկրտչյանն ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց։ «Խորհուրդ տվեցին, որ մնա վերահսկողության տակ, բայց ինքը հրաժարվեց, եկանք տուն»,-ասաց զոհվածի քույրը։

Նա նշեց, որ եղբոր նկարով շապիկն իրավապահների մոտ է։

Արևիկ Մկրտչյանը պատմեց, որ Հայկազ Մկրտչյանի ծառայությունն անցել է Տավուշում, 44-օրյա պատերազմին հոկտեմբերի 14-ին իր մարտկոցի հետ տեղափոխվել է Արցախ. «Եղբայրս իրոք հազարավոր թուրքերի է սպանել։ Հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայի մատույցներում վիրավորվել է «Բայրաքթարից», բերում են իրենց հոսպիտալ, 12 օր կոմայի մեջ մնալուց հետո, նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիայի օրը, հենց ստորագրման պահին եղբորս սիրտը կանգնում է»։

Այս խորագրի վերջին նյութերը