Կարծիք

04.06.2022 12:31


Հիմա մտովի չափեք Սարյանից Պրոշյան ու ԱԺ-ից Պռոշյան հեռավորությունը, համեմատեք ԼՏՊ-ին ու Նիկոլին

Հիմա մտովի չափեք Սարյանից Պրոշյան ու ԱԺ-ից Պռոշյան հեռավորությունը, համեմատեք ԼՏՊ-ին ու Նիկոլին

Էսօր շատերը զարմացած են, թե Պռոշյանի վրա ժողովրդի դեմ ոստիկանները նռնակներ են կիրառում, ծեծում են ու բերման ենթարկում․ իսկ Սարյանի վրա գինի ա հորդում, «արժանի քաղաքացիները» քեֆ են քաշում։

Կմտածեք՝ դա նիկոլիզմի արգասիք ա։ Բայց իմ դժբախտությունը մի քիչ էլ իմ տարիքն ա։ Հիշում եմ 1996 թվականի սեպտեմբերի 26–ը՝ ԼՏՊ–ի ժամանակները։ Ազգային Ժողվի առաջ ոստիկանները տրաքացնում ու կրակում էին, ժողովրդին ներքևից ու վերևից դուբինկեքով սեղմում էին Բաղրամյանի վրա, բայց նույն ժամանակ ԱԺ–ից մի քանի տասնյակ մետր հեռու՝ նույն Պռոշյանի վրա վետերոկներում նվագով քեֆեր ու ուրախություններ էին։ Նվագի ձենն էլ բարձրացրել էին, որ կրակոցների ու պայթյունների ձեները չլսվեն։ Դե հիմա մտովի չափեք Սարյանից Պրոշյան ու ԱԺ–ից Պռոշյան հեռավորությունը, համեմատեք ԼՏՊ–ին ու Նիկոլին։

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը