Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների թիվը հասել է 50-ի
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 23:00-ի դրությամբ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում միջադեպի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ:
Նախարարությունը հայտնում է, որ բժշկական կենտրոններ տեղափոխվածներից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք:
Տուժածներից մեկի վիճակը ծանր է, վիրահատվում է:
Մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել: