Քաղաքական

04.06.2022 00:16


Սադրանքը ոստիկանությունն է հրահրել` Նիկոլի հրահանգով. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Սադրանքը ոստիկանությունն է հրահրել` Նիկոլի հրահանգով. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Պայքարի առաջին օրից իշխանությունը փորձում է հիմքեր ստեղծել ինձ կալանքի տանելու համար։ Պատրաստ եմ պատասխանատվություն կրել տուժած քաղաքացիների և ոստիկանների համար, իսկ ՔՊ-ն պետք է պատասխան տա 5000 զոհված տղաների և հանձնված տարածքների համար։

Այսօրվա միջադեպը եղել է հրահրված։ Սադրանքը կազմակերպել է ոստիկանությունը՝ Նիկոլի հրահանգով։ Քաղաքացիական հագուստով սադրիչներ ենք տեսնում մեր շարքերում։

Ոստիկանությունն այսօր հատուկ միջոց է կիրառել քաղաքացիների նկատմամբ, իսկ մենք ընդամենը պահանջել ենք բացել փողոցը, որ շարունակենք մեր երթը։

Հայ ժողովրդի 90 տոկոսից ավելին դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ու հայտնվել են մի խումբ մարդիկ, որոնք ասում են, որ կարգավիճակի նշաձող են իջեցնում։ Նրանք հավատում են, որ ադրբեջանցին պետք է ապահովի արցախցու անվտանգությունը։

Պայքարը միայն Արցախի համար չէ։ Վաղը կարող ենք կորցնել Սյունիքը և հայկական պետականությունը։

Մենք նոր բան չենք պահանջում․ ասում ենք՝ վերահաստատեք 1992 թ․ Գերագույն Խորհրդի որոշումը և առաջնորդվեք ՀՀ Անկախության հռչակագրով։

Այս խորագրի վերջին նյութերը