Քաղաքական

03.06.2022 14:57


Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

Հասարակական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին։

Այսօր հայ ժողովուրդն՝ Արցախում և Հայաստանում, կանգնած է լրջագույն գոյաբանական մարտահրավերի առջև։ Օրեցօր խորանում է ստեղծված անվտանգային, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային ճգնաժամը։

Հանրային պառակտման, անհանդուրժողականության և խորացող ատելության մթնոլորտը կասկածի տակ է դնում է Հայաստանի կայուն զարգացման հեռանկարը, խաթարում հանրային և պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը։

ՀՀ իշխանությունների՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հրաժարման հետևանքով վտանգված է հայ ժողովրդի մի հատվածի անգամ կյանքի իրավունքը, Հայաստանի ողջ անվտանգային համակարգը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հանրային կյանքի տարբեր ոլորտները, ինչպես նաև մարդու, միջազգային իրավունքների պաշտպանությունն ու պահպանությունը եղել են քաղաքացիական հասարակության օրակարգային խնդիրներ, մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, կիսում ենք «Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները և հայտնում մեր աջակցությունը։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. «ՈՒՆԻՍՈՆ» ՀԿ

2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

3. «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

4. «ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

5. «ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

6. «ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱ» ՀԿ

7. «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԱՀԱՆ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

8. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

9. «ԻՐԱՎՈՒՆՔԻ և ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

10. «ՎԵՐԱԴԱՐՁ» ՀԿ

11. «ՀՐԱԴԱԴԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՍՏԻ ՑԱՎ» ՀԿ

12. «ԱՐԾԻՎ 30 ԱՐԱՐԱՏ» ՀԿ

13. «ՖԻԴԱՅԻՆԵՐ» ՀԿ

14. ԵԿՄ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

15. «ԳԵՆԵՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

16. «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ» ՀԿ

17. «ԱԶԱՏ ՄԻՏՔ և ԱԶԱՏ ԽՈՍՔ» ՀԿ

18. «ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՁԱՅՆ» ՀԿ

19. «ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ» ՀԿ

20. «ՊԱՏՐԻՈՏ ԴԱՇԻՆՔ» ՀԿ

21. «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ

22. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ» ՀԿ

23. «ՀԱՆՈՒՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

24. «ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆՆԵՐ» ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

25. «ԱԱԾ ՊԱՀՍԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

26. «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ և ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ» ՀԿ

27. «ՄԵՆՔ- ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆՈՐԱՐԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ

28. «ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԿ

29. «ԲԱՑ ԴՌՆԵՐ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

30. «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

31. «ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ

32. «ԱՐՄԲՐԵՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ/ «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ

33. «ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՑ ՀԱՐՑԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

34. «ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

35. «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՁԱՅՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

36. ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՒՄՆԱԴՐԱՄ

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը