Աշխարհ

03.06.2022 13:36


Իրաքի հյուսիսում քրդերը 7 թուրք զինվոր են ոչնչացրել, մեկ ուղղաթիռ էլ խոցել են

Իրաքի հյուսիսում քրդերը 7 թուրք զինվոր են ոչնչացրել, մեկ ուղղաթիռ էլ խոցել են

Քուրդ զինյալները շարունակում են դիմակայել թուրքական օկուպացիոն գործողությանը Հյուսիսային Իրաքի Միդիա պաշտպանական գոտում: Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (HPG) մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ պարտիզանները խոցել են թուրքական բանակի մարտական ուղղաթիռ։

Պարտիզանները վերջին գործողությունների ժամանակ ոչնչացրել են յոթ թուրք զինվոր, թուրքական զորքի մեկ դիրք։ Զապ շրջանում օկուպացիոն ուժերը 33 անգամ քիմիական զենք են կիրառել պարտիզանների դիրքերի դեմ, հարյուրավոր հրետանային արկեր, ինչպես նաև 46 ավիահարված իրականացրել։ Բացի Զապից ու Մետինայից, կործանիչները չորեքշաբթի մի քանի անգամ ռմբակոծել են Յաքմալ գյուղը և Քանդիլի Քալաթուք շրջանի Շեհան գյուղը։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը