Ապրիլի 22-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի և քաղաքական հարցերով խորհրդական Սթիվեն Բենքսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Երևանի քաղաքապետի ընտրությունները, Հայաստանում ժողովրդավարության վիճակը, մասնավորապես' քաղբանտարկյալների հարցը և հավաքների ազատությունը: Քննարկվել է նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացումը:
Հանդիպմանը ներկա են եղել կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:
Հայ ազգային կոնգրեսի մամլո հաղորդագրությունը