Լրահոս

03.06.2022 11:29


Արարատի մարզում Նիվան գլխիվայր հայտնվել է դաշտում, ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Արարատի մարզում Նիվան գլխիվայր հայտնվել է դաշտում, ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Յուրիկ Բ-ն իր վարած ՎԱԶ 22121 մակնիշի ավտոմեքենայով Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի՝ Լանջազատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Յուրիկ Բ-ն և ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Վարսենիկ Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստով նյութեր են նախապատրաստվում։

Վիրավորներն ամուսիններ են։

Այս խորագրի վերջին նյութերը