Քաղաքական

03.06.2022 11:21


Առողջապահության նախարարության «հերոսությունները» կորոնավիրուսի համավարակի ժամանակ

Առողջապահության նախարարության «հերոսությունները» կորոնավիրուսի համավարակի ժամանակ

Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման մեջ նշվում է, որ Առողջապահության նախարարությունը 2020 թ․ չի ունեցել ռազմավարական գործողությունների և համաճարակների կառավարման պլան, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակներում ծավալվող միջոցառումների ծրագիր, չի իրականացվել հիվանդության կանխարգելման` համաճարակի առանձնահատկությունները հաշվի առնող ռազմավարական գործողությունների պլանավորման կամ դրան համարժեք աշխատանք։

Հաշվեքննիչ պալատը նաև արձանագրել է կորոնավարակի թվերի վերաբերյալ խախտումներ. այսպես՝ համակարգչային տոմոգրաֆիայի հայտերը համակարգ մուտքագրվել են առանց դեպքի կոդը նշելու, ինչի պատճառով հնարավոր չի եղել հստակ իմանալ՝ արդյո՞ք այդ պացիենտները կորոնավիրուսով նոր վարակվածներ են։ Նաև դեպքեր են արձանագրվել, երբ մեկ անգամից ավելի «Արմեդ» համակարգ են մուտքագրվել իրականացված հետազոտություններ, իսկ դրանց դիմաց վճարումներ են կատարվել։

Հաշվեքննիչ պալատի հաղորդման համաձայն՝ փաստորեն, Առողջապահության նախարարության անգործության պատճառով ՀՀ-ում չի հաջողվել վերահսկել կորոնավիրուսի տարածումը, որը հանգեցրել հազարավոր զոհերի։

Բացի դրանից՝ ԱՀԿ-ն մայիս ամսին զեկույց հրապարակեց տարբեր երկրներում կորոնավիրուսից մահվան թվերի վերաբերյալ։ Դրանից հետո ՀՀ Առողջապահության նախարարությունը հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ ԱՀԿ թվերն ուռճացված են։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը