Լրահոս

03.06.2022 10:27


Դիմադրության շարժման ղեկավար կազմը հավանության է արժանացրել գործողությունների նոր պլանը

Դիմադրության շարժման ղեկավար կազմը հավանության է արժանացրել գործողությունների նոր պլանը

Ընդդիմության մեր աղբյուրը հայտնում է, որ վերջին օրերին Դիմադրության ղեկավար կազմը հաճախակի քննարկումներ և ժողովներ է անում, ռազմավարական և տակտիկական հարցեր քննարկում։ Ըստ Past.am-ի աղբյուրի, չնայած ոգևորության բարձր տրամադրությանը, մեծ ուշադրություն է դարձվում գործողությունների ռիսկայնության, ժողովրդին որևէ պարագայում «արկածախնդրության» չտանելու մասով։

Վերջին օրերին կայացած հավաքի մասնակիցները հավանության են արժանացրել Իշխան Սաղաթելյանի նորացված գործողությունների պլանը, որը կմեկնարկի հունիսի 3-ից հետո, սակայն մանրամասները գաղտնի են պահվում։

Այս խորագրի վերջին նյութերը