Քաղաքական

03.06.2022 09:27


Որոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել անգամ իրենց թիմին. «Հրապարակ»

Որոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել անգամ իրենց թիմին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել թիմին։ Որպես կանոն, ընտրյալների խումբ կա, որոնք երկրից երկիր են շրջում հարկատուներիս հաշվին, իսկ մյուսները զրկված են դրանից։ Վերջին օրերին բամբասանքի կիզակետում են Նարեկ Զեյնալյանն ու Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, որոնք բյուջեի հաշվին 10 օրով մեկնել են Երուսաղեմ, թե ինչ առաքելությամբ՝ անգամ թիմակիցները չգիտեն։

ԱԺ նախագահի կարգադրության մեջ նշվում է միայն․ «Բարեգործական ծրագրի շրջանակներում 2022 թվականի մայիսի 26-ից հունիսի 4-ը Երուսաղեմ (Իսրայել) գործուղել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին և Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանին»:

Նշենք, որ ամենահաճախ գործուղում գնացող պատգամավորների շարքում են Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Էդուարդ Աղաջանյանը, Արման Եղոյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը և էլի մի քանիսը»:

Այս խորագրի վերջին նյութերը