Կարծիք

03.06.2022 09:14


Մնում ա նիկոլից հետո էս դպրոցը մի հատ ժավելաջրով ախտահանել, տնօրենին ու աշխարհագրության ուսուցչուհուն էլ ուղարկել բաքվի իրենց հայրենի եզերքներ

Մնում ա նիկոլից հետո էս դպրոցը մի հատ ժավելաջրով ախտահանել, տնօրենին ու աշխարհագրության ուսուցչուհուն էլ ուղարկել բաքվի իրենց հայրենի եզերքներ

Երեկ Tert.am-ը Սևանի 4-րդ դպրոցի տխրահռչակ տնօրենին հարց ա տալիս. «Նման կերպով կներկայացվե՞ր արդյոք Հայաստանի պատմությունը Ադրբեջանի դպրոցներում և դասարանում կդրվե՞ր Հայաստանի դրոշը», ինչին Սվետլանա Մաթևոսյանը պատասխանում է. «Այո, կներկայացնեին, ես ինչքան գիտեմ ադրբեջանում հայերեն լեզու են ուսուցանում դպրոցներում»...

«Քաղցր զրույցի ժամանակ եկավ հայը». սա մեկն է այն տասնյակ հայատյաց տրամադրություն արտահայտող ասույթներից, որոնք առկա են ադրբեջանական դասագրքերում:

Դպրոցներում և մանկապարտեզներում կազմակերպվող «հայրենասիրական» թեմայով մի խաղի ընթացքում երեխաներից ամենահամարձակը պետք է փորձի հանել հայի սիրտը և նվիրի շեհիդի մորը։

Հայաստանին «նվիրված» մեկ այլ միջոցառման ժամանակ փոքրատառով գրված Armenia անվան վրա ադրբեջանցի երեխաները մրջյուններ էին նկարել ու դա հիմնավորել նրանով, որ հայերն ու Հայաստանը մրջյուն են, երբ ու ոնց ցանկանան, կտրորեն։

Իրենց շեհիդներին նվիրված միջոցառման ժամանակ առաջին դասարանցի մի երեխա կանգնել էր շարքում, ձեռում բռնած պահելով «Չկա Սյունիք, Զանգեզուր է» գրությունը։

Մեկ այլ դպրոցում ուսուցիչը կազմակերպել էր, որ երեխաները դպրոցից դուրս գալուց ու ներս մտնելուց ոտքերը սրբեն հայկական եռագույնի վրա, ու երեխաները սիրով անում էին դա։

Սա ընդամենը 5 օրինակ է այն իրականությունից, որտեղ ապրում ենք մենք ու Սևանի 4-րդ դպրոցի տնօրենը, պարզապես ինքը վստահ է, որ, եթե ադրբեջանական դպրոցներում հայերեն են անցնում, ապա դա միմիայն մեր պատմությանն ու մշակույթին ծանոթանալու, դրանով հիանալու համար է, այլ ոչ երբեք մեր պատմությունն ու մշակույթը իրենցով անելու։

Անկեղծ ես չգիտեմ էս դատողությամբ կինը ոնց ա դպրոցի տնօրեն աշխատում, բայց փաստը մնում է փաստ, որ փոխանակ ներողություն խնդրելու ու սեփական անգործությունն ընդունելու, դեռ մի բան էլ զոռբայությամբ փորձում են ապացուցել, որ իրենց թրքասիրությունն արդարացված է, իսկ իրենց քննադատողներին, որոնց մեջ հարյուրավոր զոհված տղերքի հարազատներ ու ծնողներ կան, նույն դպրոցի պաշտոնական հայտարարության մեջ կոչում են հայրենիքը, սեփական անձն ու ինքնությունը ուրացած մարդիկ։

Էլ ի՞նչ ասես սրանց։ Մնում ա նիկոլից հետո էս դպրոցը մի հատ ժավելաջրով ախտահանել, տնօրենին ու աշխարհագրության ուսուցչուհուն էլ ուղարկել բաքվի իրենց հայրենի եզերքներ։

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը