Կարծիք

03.06.2022 09:09


Գեղական վրեժխնդրություն

Գեղական վրեժխնդրություն

Կալանավորվել է Սևադա Ղուկասյանը։ Մեղադրանքն ուղղակի ծիծաղելի է՝ կեղծ մատնություն։ Սա այն դեպքն է, որ խոսել իրավաբանությունից, օրենքից, իրավունքից, բացարձակապես անիմաստ է։ Ուղղակի, բռնապետիկն անձնական վրեժ է լուծում, իրեն ծաղրած հայրենակցից (հիշեցնենք, որ Սևադան իջևանցի է, բայց սրամիտ, արժանապատվություն ունեցող)։ Հասկանալի է, որ Սևադայի հայտնի ծաղրական գործողությունից հետո, բռնապետիկը կատաղել էր։ Բայց, նա ոչ թե համարժեք, սրամիտ պատասխան տվեց Սևադային, այլ օգտագործեց իշխանական լծակները անձնական վրեժ լուծելու համար։

Սա վայել չէ որևէ քաղաքակիրթ երկրի ղեկավարի, այլ իրականում գեղցու հոգեբանություն է, թաքնված ոստիկանների թիկունքում, հրահանգել իր ստրուկ քննիչներին պատժել Սևադային։

Սևադա Ղուկասյանը դարձավ «ժողովրդավարական» Հայաստանի հերթական քաղաքական բանտարկյալը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը