Նիկոլ Փաշինյանի բամբասանքային ու թուրքամետ դիվանագիտությունը
Նիկոլ Փաշինյանի կարգախոսը դեռևս «անհիշելի» ժամանակներից է եղել «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»–ը։ Նա և՛ իր լրագրողական կոչված կյանքում, և՛ 1998–ի իշխանափոխությունից հետո, և՛ 2008–ի քաղաքական զարգացումների ժամանակ, և՛ իր գրքում, և՛ իշխանության գալուց հետո այդ կարգախոսով է առաջնորդվել։ Եղել են, իհարկե, փոքրիկ ու ձևական շեղումներ, որոնք, սակայն, չեն ազդել ընդհանուր պատկերի վրա։
Երբ Նիկոլը «ռազմահայրենասեր» էր խաղում և օգտագործում «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կարգախոսը, ապա դա անում էր պոպուլիզմից ելնելով ու այն հաշվարկով, որ հետո «ալիբի» ապահովի, թե բա տեսեք, ես ինչքան հայրենասերն էի, բայց պատերազմում չկարողացա հաղթել, թե չէ ինձ որ մնա, ես Արցախը Հայաստան եմ համարում։ Բայս, կրկնենք, սա դեմագոգիա է և մեծ խաբեություն։
Նիկոլը միշտ է քիրվայական եղել։ Հիմա դա ավելի սրությամբ է արտահայտվում։ Նրա դիվանագիտությունը թուրքամետ է։ Այդ ուղղությամբ է նա տեսնում իր անձնական անվտանգության երաշխավորությունը։ Թուրք–ադրբեջանական օրակարգը սպասարկելով՝ Նիկոլը հույս ունի պահել աթոռը, Անկարայից ստանալ աջակցություն ու այդ ամենը հայ ժողովրդի վրա վաճառել որպես ձեռքբերում և խաղաղություն։
Նիկոլի դիվանագիտությունը թուրքամետ լինելուց բացի բամբասանքային է։ Նա Շարլ Միշելի հետ բանակցելիս Վլադիմիր Պուտինից է բամբասում, Պուտինի հետ խոսելիս՝ Միշելից ու մյուսներից։ Իր կարծիքով դա «շուստրի» դիվանագիտություն է։ Դիվանագիտություն, որի գլխավոր թիրախը ՀՀ քաղաքացին է, որին Նիկոլը խաբել է, խաբում է, խաբելու է այնքան, մինչև չվռնդվի։
Նիկոլին թվում է, թե խմբագիր աշխատած տարիների իր մանր ժուլիկություններն անցնում են նաև միջպետական ու միջազգային հարաբերություններում։ Եթե Նիկոլը որպես թերթոնի խմբագիր այդպես ապրեր, ապա դեռ ոչինչ։ Բայց երբ նա կռուտիտներ ու մուտիլովկաներ է անում Հայաստանի վարչապետի աթոռին նստած, ապա դա վերածվում է ողբերգության մեր պետության ու ժողովրդի համար։

Կորյուն Մանուկյան