Լրահոս

02.06.2022 12:26


Մեծ պապիս նամակը Զորավար Անդրանիկին

Մեծ պապիս նամակը Զորավար Անդրանիկին

Մեր գեները խոսելու են, միանշանակ, ես կասկած չունեմ. Առուշ Առուշանյանը հրապարակել է մեծ պապի նամակն ուղղված Մեծ Զորավարին

Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր մեծ պապի` Զորավար Անդրանիկին գրած նամակը՝ Զանգեզուրի հերոսկան մարտերից առաջ։ Նամակին կից Առուշանյանը գրել է.

«Զարմանալիորեն պատմությունը կրկնվելու հատկություն ունի: 1918թ. hոկտեմբերի 2-ին պապիս պապը` կոմիսար Հայրապետ Առուշանյանցը, իր և Խնձորեսկի հասարակության անունից նամակ է հղել Զորավար Անդրանիկին, որպեսզի Մեծն Զորավարը թշնամուն դիմագրավելու համար իրենց առաջնորդի, քանի որ ընկել էր պատմական Արցախը և վտանգվել՝ Սյունիքը։ Պատմությունը բավականին երկար է, հերոսական դրվագների մասին մեկ ուրիշ առիթով դեռ մանրամասն կպատմեմ, բայց փաստ է, որ հենց այդ ժամանակ Սյունիքը մի բռունցք դարձած` սկսեց ճակատագրական պայքար և հերոսական պատմություն կերտել՝ ի առաջնորդություն Մեծն Զորավարի։ Իրականում հպարտ եմ, որ ունեցել եմ համարձակ, ուժեղ և վճռական որոշումներ կայացնելու ունակ պապեր, ովքեր չեն ծնկել, չեն վախեցել, ամեն գնով պատրաստ են եղել պայքարի և պայքարել են՝ հանուն Սյունիքի, հանուն մեր Սուրբ Հայրենիքի։ Նամակի ամբողջ բովանդակությունը կարդում և համոզվում ես, որ գրեթե ոչինչ չի փոխվել. Հայտնվել ենք նույն իրավիճակում, ինչ մի հարյուրամյակ առաջ … Մեր պապերը խիզախ են եղել, համարձակ ու վճռորոշ իրենց որոշումներում և հենց այդ վճռականությունն ու հաղթական ոգին են եղել շարժիչ ուժը հերոսկան պայքարի: Արյան կանչով այսօր ևս պարտադրված ենք արժանի լինել մեր պապերի թողած ժառանգությանը: Նույնիսկ Բարձյալը, իր բարի կամքից անկախ, չի սիրում վախկոտ ժողովուրդներին, կա’մ մենք պետք է արյան գնով վաստակենք ապրելու իրավունք, կա՛մ դատապարտված ենք կործանման… Ի վերջո մեր պապերը, մեր հերոսները ապացուցել են, որ սահմանները ոչ միայն ուժով, զենքով , նաև արյամբ են գծվում: Մենք ոչ մի պարագայում իրավունք չունենք ուրանալ ու ճակատագրական սխալներ թույլ տալ: Ճակատագրից չես փախչի, պատմությունը կրկնվում է , հետևաբար, Սյունիքը պիտի շարունակի իրեն հատուկ հերոսական բնավորություն ու կամք դրսևորել: Ի վերջո, ուժն է ծնում իրավունք, և մենք պարտավոր ենք ուժեղ լինել, մենք իրավունք չունենք Արարչի կողմից մեզ շնորհած Հայրենիքը դարձնել մի ոտքի կոխան: Պատմությունը մեզ հուշում է, որ ցանկացած ճակատագրական պահի հայի ուժեղ գենն է հաղթել, իսկ արյունը երբեք ջուր չի դառնում: Մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը և հենց մեր սերունդն է պարտավոր հետ բերել կորցրածը: Մեր գեները խոսելու են, միանշանակ, ես կասկած չունեմ»։

Այս խորագրի վերջին նյութերը