ՀՀ ոստիկանությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում. ավելի քան 11 մլրդ դրամով ավելի եկամուտ են հավաքագրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ոստիկանությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատն այս տարվա փետրվարի 14-ից մինչև ապրիլի 30-ը հաշվեքննություն է իրականացրել ոստիկանությունում և որոշ անհամապատասխանություններ հայտնաբերել: Ուշագրավն այն է, որ ՀՀ ոստիկանության կողմից հավաքագրվել է 11 մլրդ 548 մլն դրամով ավելի եկամուտ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եկամուտի ավելացումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ու անձնագրերի և վիզաների վարչության կողմից մատուցված ծառայություններից ու երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի գերակատարումներով, նաև՝ պետական պահպանություն իրականացնող ստորաբաժանումների կողմից հավաքագրված եկամուտով: Բացի այս, պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանման ընտրված աշխատողներին վճարվել է նախատեսվածից ավել աշխատավարձ:
Ըստ Պալատի՝ «Լոկատոր» ՓԲԸ-ի կողմից մատուցվել են չպատվիրված ծառայություններ, իսկ ՀՀ ոստիկանությունը դրանց դիմաց կատարել է վճարում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանում 2021 թվականի համար ճանապարհային գծանշումների ձեռք բերման համար պետական բյուջեից նախատեսվել է 475 մլն դրամ, և ոստիկանությունը 2020 թվականի դեկտեմբերին հրատապ բաց մրցույթ է հայտարարել, ինչին մասնակցել է երեք ընկերություն, որից մեկը պետական գրանցում ստացել է հենց 2020-ի դեկտեմբերի 24-ին: Իհարկե, հաղթող ճանաչվել է նվազագույն գին առաջարկած ընկերությունը, սակայն մի քանի շաբաթ անց՝ 2021-ի հունվարի 14-ին մրցույթին մասնակցած մեկ ընկերության տնօրենը ստանձնել է մյուս մասնակից կազմակերպության տնօրենի պաշտոնը»: