Կարծիք

02.06.2022 09:58


Որքա՞ն եք ուրախանում արտասահմանում, երբ հայերեն եք լսում․ ա՛յ ՖԲ-ից դուրս գալով ու Ֆրանսիայի հրապարակ իջնելով՝ նույն զգացողությունը կունենաք

Որքա՞ն եք ուրախանում արտասահմանում, երբ հայերեն եք լսում․ ա՛յ ՖԲ-ից դուրս գալով ու Ֆրանսիայի հրապարակ իջնելով՝ նույն զգացողությունը կունենաք

Եթե հունիսմեկյան գրառումները բաժանենք տեսակների մանկականը, լուսավորը ու մարդամեկին «շնորհավորանքները» կլինեն հայ ազգի թվին ուղիղ համեմատական, փոքր ազգ ենք, այսքան դատական գործ կարելու ո'չ քննիչ կհերիքի, ո'չ դատավոր, ծննդյան շնորհավորանքի նոր տեսակ է ի հայտ եկել, հայհոյանք ու անեծքն։ Որքան հիշում եմ, քպ-ի ստեղծած հոդվածը հայհոյանքի մասով էր չէ՞, անեծքը հայհոյանք չէ՞ր չէ, բա էսպես մինչև ե՞րբ ենք սիրո պակասով ապրելու, հայեր իջե'ք Ֆրանսիայի հրապարակ, հասկանանք Սիրո պակասն այնտեղ կլրացնե'ք, ջերմության, մշակույթի, կրթության կարոտն այնտեղ կառնեք, գիտնականի, ուսուցչի, դասախոսի դաստիարակի հետ կշփվեք, ընտանիքների երջանկության կարոտը կառնե'ք, աչքո'վ կտեսնեք, թե Ձեր տատին եք կարոտել, ջերմ, հայրենասեր տատիկներ են իջնում, պապի՞ն եք փնտրում, սպիտակ մազերով, կրթված հայրենիք պահած ու կորուստի ցավով ապրող պապիկներ կան շատ, զոհվածների տատիկներն ու մայրերը կլրացնեն կարոտի Ձեր զգացողության մի մասնիկ, զգացել եմ դա, գիտեմ ինչ եմ ասում, սիրո պակասը լավ բան չէ, ահռելի սեր կար երեկվա մանուկների երթում, Դուք էլ կարող էինք մեջը լինել, Ֆրանսիայի հրապարակում սերը հայրենիքի, ընտանիքի նկատմամբ լույս ու ջերմություն է փոխանցում։

Ձեզ օտար մի համարեք, որքա՞ն եք ուրախանում արտասահմանում, երբ հայերեն եք լսում, ա'յ ՖԲ-ից դուրս գալով ու Ֆրանսիայի հրապարակ իջնելով՝ նույն զգացողությունը կունենաք, լրիվ այլ ռեալ պայքարի, բայց սիրո աշպարհ է այնտեղ, կգտնե'ք հային ու հայերենը, հայի սերը կգտնեք։ Իջեք, որ կարողանանք ատելություն երկիր բերողից ազատվենք,սիրո ուժը ահռելի դարձնենք ,որ սերը հաղթի ատելությանը։

Սերը հզոր զգացմունք է, եթե գումարենք ընտանիքի հատ հատ սերերը, ազգի, հավատի, մշակույթի, կրթության, մարդու ու հայ մարդու նկատմամբ սերերը, այն կվերածվի ահռելի զենքի, որ կհաղթի ատողին։ Ոստիկանների երեկվա ծաղիկներն ու թիթիզ գույնզգույն փուչիկները վկա, ստիպե'նք նրանց դա անել ոչ միայն երեխաների ու կանանց տեսնելիս։

Լիլիթ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը