Քաղաքական

02.06.2022 09:11


Արտախորհրդարանական 20-ից ավելի ուժեր զորակցություն են հայտնել խորհրդարանական ընդդիմության հայտարարությանը

Արտախորհրդարանական 20-ից ավելի ուժեր զորակցություն են հայտնել խորհրդարանական ընդդիմության հայտարարությանը

Արտախորհրդարանական 20-ից ավելի ուժեր այսօր քննարկում են արել և համատեղ հայտարարություն ընդունել, որով դատապարտում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից՝ ընդդիմության նախաձեռնած հունիսի 3-ի ԱԺ նիստի տապալումը և զորակցություն են հայտնում ընդդիմության հեղինակած՝ հայ -թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հայտարարությունում ամրագրված սկզբունքներին:

«Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ քննարկմանը մասնակցել են Պարույր Հայրիկյանի գլխավորած ԱԻՄ-ը, 5165 շարժումը, «Երկիր Ծիրանին», «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը», ՀԺԱՄ-ը, «Ինտելեկտուալ Հայաստան » կուսակցությունը, Գառնիկ Իսագուլյանի ղեկավարած «Ազգային անվտանգություն» կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, « Զարթոնքը» և այլն։

«Հայտարարությամբ զորակցություն ենք հայտնում ընդդիմության նախագծի սկզբունքներին, որոնք վերաբերում են Արցախի ինքնորոշման իրավունքին, սահմանազատման աշխատանքներին և հայ-թուրքական հարաբերություններին։ Կարծում ենք, որ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը պետք է խարսխված լինի այս սկզբունքների վրա: Որոշում է կայացվել, որ ուժերը դատապարտում են նաև Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի կողմից՝ ժողովրդավարական սկզբունքների համաձայն պետական խնդիրները քննարկումը տապալելը և զորակցություն են հայտնում այն սկզբունքներին, որոնք ձևավորված են ընդդիմության նախաձեռնության մեջ, այս հայտարարությունն ուղղված է ոչ միայն ներքին քաղաքական լսարանին, այլ նաև արտաքին աշխարհին, դա վերաբերվում է և՛ԵՄ-ին, և՛ ԱՄՆ-ին, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբին»,-ասել է Դիլբարյանը:

Աղբյուրը` aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը