Քաղաքական

29.08.2011 00:01


«WikiLeaks». 2007թ.–ին «Ժառանգությունը» լավագույն դիրքերում էր

«WikiLeaks». 2007թ.–ին «Ժառանգությունը» լավագույն դիրքերում էր

«WikiLeaks»–ը շարունակում  է բացահայտումներ անել ՀՀ ներքաղաքական կյանքի մասին։ 2007թ. օգոստոսի 3–ին ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռուդոլֆ Փերինայի կողմից ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղարկված հաղորդագրությունում նշվում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվերով 2007թ. «Գելափ» կազմակերպության և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի անցկացրած հարցախույզի արդյունքում պարզ է դարձել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գխավորած «Ժառանգություն» կուսակցության վարկանիշը ընտրություններից առաջ ամենամեծ աճն է գրանցել։

Մասնավորապես՝ հարցախույզին մասնակցած անձանց 96 %–ը նշել է, որ իրենց ծանոթ է կուսակցության անունը, իսկ  66 %–ը դրական կարծիք է հայտնել «Ժառանգության» մասին։ Ընդգծված  է նաև, որ հարցվածների միայն 29%–ն է բացասական կարծիք հայտնել կուսակցության մասին։ Այն հարցին, թե երկու թեկնածուներից որին ձայն կտաք նախագահական ընտրություններում, 36%–ը պատասխանել է՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 30%-ը՝ Սերժ Սարգսյանին։

Այս խորագրի վերջին նյութերը