Այսօր երեխաների պաշտպանության օրն է, բայց շուրջ 600 օր առաջ հազարավոր երեխաներ կանգնեցին մեր պաշտպանության համար
Երկար մտածեցի գրեմ, թե չէ, բայց պետք ա:
Այսօր երեխաների պաշտպանության օրն է, բայց շուրջ 600 օր առաջ հազարավոր երեխաներ կանգնեցին մեր պաշտպանության համար: Ինձ հաճախ ասում են, թե ինչու եմ 18 տարեկաններին երեխա ասում, բայց մի պահ հիշեք ձեզ էդ տարիքում, երեխա էինք` անհոգ ու լայն ժպիտով, դեռ նոր սկսել էինք հասկանալ, թե ինչ է կյանքը: Բայց մեր տղերքը էդ տարիքում գիտակցաբար տվեցին իրենց կյանքը, որ մեր երեխաները ապրեն, ապրեն ու տեսնեն այն օրերը, որ իրենք չտեսան: Իրենք արեցին մաքսիմալը ինչ հնարավոր էր, իրենք տվեցին ապրելու ճանապարհ:
Հիմա մենք երեխաներին գազանանոց ու խաղահրապարակ տանելուց առաջ պետք է ամեն ինչ անենք, որ այլևս ոչ մի սերունդ չկանգնի իր կյանքի գնով մյուսների ապրելու համար: Մենք պետք է ապրենք մեր 18 տարեկան երեխաների երազած երկիրը կառուցելու համար:

Շնորհակալ եմ տղերք:
Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից