Կարծիք

01.06.2022 11:55


Իրար հերթ չտալով պաշտոնյաները շտապելու են շնորհավորել երեխաների պաշտպանության օրվա առիթով․ իսկ ո՞վ է հիշելու մայիսի 28-ին կյանքին հրաժեշտ տված շարքային Դավիթ Վարդանյանին

Իրար հերթ չտալով պաշտոնյաները շտապելու են շնորհավորել երեխաների պաշտպանության օրվա առիթով․ իսկ ո՞վ է հիշելու մայիսի 28-ին կյանքին հրաժեշտ տված շարքային Դավիթ Վարդանյանին

Արթնացա՞ք արդեն։ Բարի լու՞յս եք մաղթելու։ Իրար հերթ չտալով պաշտոնյաները շտապելու են շնորհավորել երեխաների պաշտպանության օրվա առիթով։ Իսկ ո՞վ է հիշելու մայիսի 28-ին կյանքին հրաժեշտ տված շարքային Դավիթ Վարդանյանին։ Նա զոհվեց թշնամու գնդակից, Սյունիքի Ներքին Հանդի տարածքում։ Այն հատվածն է, որտեղ ադրբեջանցիներն առաջ էին եկել գարնանը։ Գյուղացիների ահազանգից հետո պաշտպանության նախարարությունը շտապել էր արդարանալ, թե դա նախկինում ադրբեջանական հենակետ է եղել ու ձմռանը ետ էին քաշվել, ապա՝ գարնանը վերադարձել։

Դավիթ Վարդանյանին չեն հիշում արդեն։ Չեն հիշում նախկինում բանակային ցանկացած միջադեպի մասին աղաղակող ՀԿ-ները, իրավապաշտպանները, ակտիվիստները, պաշտոնյաները, զինվորական դատախազությունը, իշխանական լրատվամիջոցները, ոչ ոք։

Իսկ մի քանի հարցի պատասխան պետք է տրվեր.

• Եթե թշնամին կրկին չկարողանար վերադառնալ Ներքին Հանդի ելման դիրք (անգամ իշխանական թեզին վստահելու դեպքում համարենք, որ նախկինում իրենք են այդտեղ եղել) ու մերոնք զբաղեցնեին այդ հատվածը, կվտանգվե՞ր զինվորական մեր վրանային հենակետը եւ Դավիթ Վարդանյանը թիրախում կհայտնվե՞ր։

• Եթե պատերազմից, նոր առաջնագծերի առաջացումից հետո անցնող մեկ ու կես տարվա ընթացքում իրականացվեին ամրաշինական, ինժեներական աշխատանքներ, Դավիթ Վարդանյանի կյանքը չէ՞ր հաջողվի փրկել, երբ թշնամին զրկված կլիներ թիրախավորել մեր զինվորներին։

• Դեռ 2021 թվականի մայիսին Ազգային Ժողովում Նիկոլը պոռոտախոսում էր, թե այնքան լավ, ապահով են կազմակերպել առաջնագծի կահավորումը, որ դրանք չեն տեսնում թշնամին ու ընդդիմությունը, այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ դիրքապահ զինվորին տեղավորել են տարածքի հետ ոչ ներդաշնակ կտորից վրանում, դարձնելով կենդանի թիրախ թշնամու համար։

• Ադրբեջանցիների տարածած տեսանյութում երեւում է, որ մեր զինվորականների կեցավայր վրաններն անգամ ոչ մասնագիտական են, մի քանի տասնամյակ առաջվա սովորական կտորից կառուցվածք, այդ դեպքում ու՞ր մնացին 80-ի զենքերի էջը փակելու մասին խոստումներն ու հավաստիացումները։

• Տարածված լուսանկարն ու միջադեպը, Դավիթ Վարդանյանի նահատակությունը փաստում են, որ այս իշխանությանը բանակ պետք չի, չարժե գումար ծախսել, կարեւորը նիկոլական վկա կարմիր ու սեւ բերետավորներն են, ու նրանց տրված միայն մայիսի ամսվա 6 միլիոն ամերիկյան դոլար պարգեւավճարը։

• Դավիթ Վարդանյանի եղերական մահից հետո այս իշխանություններից ու Նիկոլից իրենց աջակիցներն ու արդարացնողները հարցնու՞մ են, թե ինչպե՞ս նա կապիտուլացիոն հայտարարությունը ստորագրելով, իբր իր ասածի համաձայն փրկել է 25, ապա նաեւ՝ 30 հազար զինվոի կյանք, երբ չի կարողացել փրկել, ավելին՝ թշնամական գնդակի թիրախ է դարձրել շարքային Դավիթ Վարդանյանին։

• Այս իշխանության ներկայացուցիչներն ամեն անգամ հիշում են առաջնագծում կախված պահածոների բանկաները, որոնք ի դեպ, մինչեւ հիմա էլ կախված են ու լավ էլ ծառայում են։ Ավեի լավ չէ՞ին, այն ժամանակները, երբ Աղդամի ուղղությամբ կախված էին այդ բանկաները, իսկ զինվորը փորված խրամատում էր մարտական հերթապահությունն անում, ու կարող էր թշնամու նշանառուի թիրախում հայտնվել, երբ անզգուշություն էր ցուցաբերում ու վիրավորում ստանում միայն գլխի հատվածում, քան թե հպարտանային զինվորին ելակ կրեակրելու փաստով, տային Աղդամն ու Շուշին, Քարվաճառը ու սահմանը բերեին, հասցնեին Սյունիք, Ներքին Հանդի հատված, ուր էլ թշնամու նշանառության տակ հայտնված անպաշտպան, աչք զարնող վրանում, ոտքի հատվածում մահացու վիրավորում ստանար շարքային Դավիթ Վարդանյանը։

• Այս ամենի համար մի օր նույն պահածոների բանկաները դրանց ականջներից է կախվելու, որ անդադար լսվի այդ ձայնը, որը մի ժամանակ երկրի սահմանն էր անառիկ պահում։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը