Կարծիք

01.06.2022 09:23


Նրանց բոլորի գաղափարախոսությունն է․ «Հայրենիքը մաս-մաս հանձնենք, որ լավ ապրենք»

Նրանց բոլորի գաղափարախոսությունն է․ «Հայրենիքը մաս-մաս հանձնենք, որ լավ ապրենք»

ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Ինչ ուզում եք ասեք, ինչպես ուզում եք բացատրեք, միևնույնն է չեմ հասկանում։ Չեմ հասկանում, թե ինչպես է հնարավոր, որևէ երկրում, այդտեղ բնակվող ժողովուրդը հանդուրժի մի իշխանություն, որը հրահրել է պատերազմ, տվել հազարավոր զոհեր, պարտվել, հանձնել իր պատմական տարածքները, ավելին՝ պատրաստվում է նոր տարածքներ հանձնել և․․․ և շարունակում է մնալ իշխանության։

Այդ նույն երկրում, բազմաթիվ պաշտոնյաներ՝ նախարարներ, պատգամավորներ, այլ պաշտոնյաներ, հասարակական գործիչներ հլու-հնազանդ ծառայում են հայրենիքը հանձնած բռնապետիկին, հազարավոր ոստիկաններ կրծքով պաշտպանում նրան։

Զինվորականությունը՝ գեներալներ, գնդապետներ, հայրենիքը հանձնած բռնապետիկին տեսնելիս ոտքի են կանգնում, պատիվ առնում։ Եվ այս ամենը հանուն փողի։

Կարծում եմ, ընթերցողին պարզից էլ պարզ է, որ այդ երկրի անունը Հայաստան է։ Փաստորեն, սրանց բոլորի գաղափարախոսությունն է․ «Հայրենիքը մաս-մաս հանձնենք, որ լավ ապրենք»։

Համոզված եղեք, որ աշխարհում նման այլ երկիր, ժողովուրդ գոյություն չունի։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը