Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն «նախաձեռնող» է, ոչ միայն «ֆուտբոլասեր» է ու «երկխոսող», այլ նաև գովազդային գործակալ կամ սովորական «PR–շիկ»։
Դատե՛ք ինքներդ. ըստ «Լրագիր» կայքէջի փոխանցման՝ Ծաղկաձորում մասնակցելով երիտասարդ գիտնականների հետ հանդիպմանը և պատասխանելով նրանցից մեկի այն հարցին, թե հերոսի կերպարը ո՞վ պետք է լինի, ու՞մ պետք է հետևի Հայաստանի երիտասարդությունը՝ Մանվելները (նկատի ունի Էջմիածնում ֆեոդալական կարգեր հաստատած գեներալ Մանվել Գրիգորյանին– Կ.Հ.), Սերժ Սարգսյանը նախ ընդհատել է հարց տվողին և ապա նշել հետևյալը.
–Շատ ներողություն, սխալ արտահայտություն մի՛ արեք։ Դուք Մանվելին ճանաչու՞մ եք։ Ձեր պրոբլեմը գալիս է նրանից, որ դուք ղեկավարվում եք ինչ–որ դեղին մտքերով, դեղին մամուլով։ Մանվելն այն հայ մարդն է, որի անձնազոհության շնորհիվ մենք շատ բաների ենք կարողացել հասնել, և այն հեքիաթները, որ պատմում են, սխալ է,– Մանվելին, փաստացի, կրծքով պաշտպանել է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը՝ մոռանալով, որ իր ասած «հեքիաթները» 2008–ի դժնդակ օրերին գրում էին իրեն սատարող լրատվամիջոցները։
Սարգսյանն այդ խոսքերից հետո անցել է Մանվելի որդու՝ Կարեն Գրիգորյանի դրական PR-ն անելուն.
– Մենք այսօր ունենք Մանվելի տղա, որը Էջմիածնի քաղաքապետն է։ Մենք պարբերաբար ուսումնասիրություններ ենք իրականացնում, և արդեն տևական ժամանակ է Էջմիածնի քաղաքապետը ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքապետերից մեկն է։
Չբավարարվելով Մանվելի լուսապայծառ կերպարի կերտմամբ՝ Սարգսյանն այնուհետև ավելացրել է. «Ես չեմ ասում Մանվելը որևէ թերություն չունի, բայց փորձե՞լ եք համեմատել այդ թերություններն ու առավելությունները։ Բա ու՞ր էին ձեր ասած էդ լավ տղաները, որ պետք է գնային այնտեղ ու անհրաժեշտության պահին կյանք տային, որ հիմա Մանվելի մասին գրոտում են»։
Եթե հիշում եք, նախագահական ընտրությունների ժամանակ Մանվել Գրիգորյանը կիսալևոնական դիրքորոշում ուներ, երկրապահները «հուժկու» հավաքներ էին կազմակերպում իրենց գրասենյակում, հետո «հուժկու» ձևով տուն գնում։ Մի խոսքով, գեներալը ցույց էր տալիս, որ չի սատարում Սերժ Սարգսյանին, բայց միևնույն ժամանակ չէր շտապում Օպերայի տարածք։ Այսինքն՝ Մանվելը ոտքը կախ էր գցում, որպեսզի տեսնի, թե նժարն ում կողմն է, որ հետո հստակ կողմնորոշվի։
Լևոնականների մոտ այդ օրերին նույնիսկ խոսակցություններ կային, թե Գրիգորյանն իր թիկնազորով պետք է գար մարտի 1–ին և ինչ–ինչ խնդիրներ լուծեր, սակայն նա այդպես էլ չեկավ, ինչը կոնգրեսականները գնահատեցին որպես վախկոտություն։
Իր հերթին Սերժ Սարգսյանը, հետընտրական իր առաջին հարցազրույցներից մեկում խոսելով Մանվելի մասին՝ ասեց, որ չի ներելու նրան և որ գեներալը պատասխան է տալու իր պահվածքի համար։
Նախագահական ընտրություններից հետո անցան օրեր ու ամիսներ։ Լևոն Տեր–Պետրոսյանը հիշեց Եղիազար Այնթապցու պատմությունը, ինչը նշան էր բոլոր տիպի մանր ու միջին «էջմիածնական միաբան» իր թիմակիցների համար, որ կամուրջ գցեն դեպի Սերժ Սարգսյանը։
Նման գործերում իրեն հավասարը չունեցող Մանվելն արագ կողմնորոշվեց, ինչպես որ կողմնորոշվել էր Տեր–Պետրոսյանի նախագահության շրջանում, Լևոնին հեռացնելու ժամանակ, Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք և հոկտեմբերի 27–ին հաջորդած ժամանակահատվածում։ Եվ ահա մարտի 1–ի դեպքերից հետո վերստին դառնալով Սերժ Սարգսյանի մոլի պաշտպանն ու այդ հարցում առաջ ընկնելով Տեր–Պետրսյանից՝Մանվել Գրիգորյանն ի դեմս Սերժ Սարգսյանի, փաստացի, ձեռք է բերել իր գովքն անող մեկին։
Նախանձել կարելի է փառապանծ գեներալին։ ՀՀ առաջին նախագահն ինքնամոռաց նրա անունն էր բացականչում Ազատության հրապարակում (Ման–վե՛լ, Ման–վե՛լ) ժողովրդավարության համար պայքարի ելածների մոտ, իսկ գործող նախագահը հասնում է Ծաղկաձոր ու կրկին զբաղվում Մանվելի PR–ով։ Իսկ մենք՝ լրագրողներս չենք էլ ամաչում ու կեղտոտ բաներ ենք գրոտում Մանվելի մասին, այնինչ նա հաջողացրել է առնվազն երկու նախագահի «կաթ» ուտող դառնալ, ինչը կարիերիզմի ու պատեհապաշտության մեր դարաշրջանում իրոք որ պետք է արժանանա «ռասկրուտկայի», այլ ոչ թե պարսավանքի։
Իսկական հերոսը հենց այդպես էլ լինում է. պատերազմի ժամանակ կռվում է, իսկ պատերազմից հետո ասպատակում է հարազատ քաղաքն ու որպեսզի դա անպատիժ մնա՝ քիթը քաղաքական քամիներին է պահում ու մնում ջրի երեսին։
Սերժ Սարգսյանը Մանվելի գովազդային գործակալ
Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն «նախաձեռնող» է, ոչ միայն «ֆուտբոլասեր» է ու «երկխոսող», այլ նաև գովազդային գործակալ կամ սովորական «PR–շիկ»։
Դատե՛ք ինքներդ. ըստ «Լրագիր» կայքէջի փոխանցման՝ Ծաղկաձորում մասնակցելով երիտասարդ գիտնականների հետ հանդիպմանը և պատասխանելով նրանցից մեկի այն հարցին, թե հերոսի կերպարը ո՞վ պետք է լինի, ու՞մ պետք է հետևի Հայաստանի երիտասարդությունը՝ Մանվելները (նկատի ունի Էջմիածնում ֆեոդալական կարգեր հաստատած գեներալ Մանվել Գրիգորյանին– Կ.Հ.), Սերժ Սարգսյանը նախ ընդհատել է հարց տվողին և ապա նշել հետևյալը.
–Շատ ներողություն, սխալ արտահայտություն մի՛ արեք։ Դուք Մանվելին ճանաչու՞մ եք։ Ձեր պրոբլեմը գալիս է նրանից, որ դուք ղեկավարվում եք ինչ–որ դեղին մտքերով, դեղին մամուլով։ Մանվելն այն հայ մարդն է, որի անձնազոհության շնորհիվ մենք շատ բաների ենք կարողացել հասնել, և այն հեքիաթները, որ պատմում են, սխալ է,– Մանվելին, փաստացի, կրծքով պաշտպանել է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը՝ մոռանալով, որ իր ասած «հեքիաթները» 2008–ի դժնդակ օրերին գրում էին իրեն սատարող լրատվամիջոցները։
Սարգսյանն այդ խոսքերից հետո անցել է Մանվելի որդու՝ Կարեն Գրիգորյանի դրական PR-ն անելուն.
– Մենք այսօր ունենք Մանվելի տղա, որը Էջմիածնի քաղաքապետն է։ Մենք պարբերաբար ուսումնասիրություններ ենք իրականացնում, և արդեն տևական ժամանակ է Էջմիածնի քաղաքապետը ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքապետերից մեկն է։
Չբավարարվելով Մանվելի լուսապայծառ կերպարի կերտմամբ՝ Սարգսյանն այնուհետև ավելացրել է. «Ես չեմ ասում Մանվելը որևէ թերություն չունի, բայց փորձե՞լ եք համեմատել այդ թերություններն ու առավելությունները։ Բա ու՞ր էին ձեր ասած էդ լավ տղաները, որ պետք է գնային այնտեղ ու անհրաժեշտության պահին կյանք տային, որ հիմա Մանվելի մասին գրոտում են»։
Եթե հիշում եք, նախագահական ընտրությունների ժամանակ Մանվել Գրիգորյանը կիսալևոնական դիրքորոշում ուներ, երկրապահները «հուժկու» հավաքներ էին կազմակերպում իրենց գրասենյակում, հետո «հուժկու» ձևով տուն գնում։ Մի խոսքով, գեներալը ցույց էր տալիս, որ չի սատարում Սերժ Սարգսյանին, բայց միևնույն ժամանակ չէր շտապում Օպերայի տարածք։ Այսինքն՝ Մանվելը ոտքը կախ էր գցում, որպեսզի տեսնի, թե նժարն ում կողմն է, որ հետո հստակ կողմնորոշվի։
Լևոնականների մոտ այդ օրերին նույնիսկ խոսակցություններ կային, թե Գրիգորյանն իր թիկնազորով պետք է գար մարտի 1–ին և ինչ–ինչ խնդիրներ լուծեր, սակայն նա այդպես էլ չեկավ, ինչը կոնգրեսականները գնահատեցին որպես վախկոտություն։
Իր հերթին Սերժ Սարգսյանը, հետընտրական իր առաջին հարցազրույցներից մեկում խոսելով Մանվելի մասին՝ ասեց, որ չի ներելու նրան և որ գեներալը պատասխան է տալու իր պահվածքի համար։
Նախագահական ընտրություններից հետո անցան օրեր ու ամիսներ։ Լևոն Տեր–Պետրոսյանը հիշեց Եղիազար Այնթապցու պատմությունը, ինչը նշան էր բոլոր տիպի մանր ու միջին «էջմիածնական միաբան» իր թիմակիցների համար, որ կամուրջ գցեն դեպի Սերժ Սարգսյանը։
Նման գործերում իրեն հավասարը չունեցող Մանվելն արագ կողմնորոշվեց, ինչպես որ կողմնորոշվել էր Տեր–Պետրոսյանի նախագահության շրջանում, Լևոնին հեռացնելու ժամանակ, Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք և հոկտեմբերի 27–ին հաջորդած ժամանակահատվածում։ Եվ ահա մարտի 1–ի դեպքերից հետո վերստին դառնալով Սերժ Սարգսյանի մոլի պաշտպանն ու այդ հարցում առաջ ընկնելով Տեր–Պետրսյանից՝ Մանվել Գրիգորյանն ի դեմս Սերժ Սարգսյանի, փաստացի, ձեռք է բերել իր գովքն անող մեկին։
Նախանձել կարելի է փառապանծ գեներալին։ ՀՀ առաջին նախագահն ինքնամոռաց նրա անունն էր բացականչում Ազատության հրապարակում (Ման–վե՛լ, Ման–վե՛լ) ժողովրդավարության համար պայքարի ելածների մոտ, իսկ գործող նախագահը հասնում է Ծաղկաձոր ու կրկին զբաղվում Մանվելի PR–ով։ Իսկ մենք՝ լրագրողներս չենք էլ ամաչում ու կեղտոտ բաներ ենք գրոտում Մանվելի մասին, այնինչ նա հաջողացրել է առնվազն երկու նախագահի «կաթ» ուտող դառնալ, ինչը կարիերիզմի ու պատեհապաշտության մեր դարաշրջանում իրոք որ պետք է արժանանա «ռասկրուտկայի», այլ ոչ թե պարսավանքի։
Իսկական հերոսը հենց այդպես էլ լինում է. պատերազմի ժամանակ կռվում է, իսկ պատերազմից հետո ասպատակում է հարազատ քաղաքն ու որպեսզի դա անպատիժ մնա՝ քիթը քաղաքական քամիներին է պահում ու մնում ջրի երեսին։
Կարեն Հակոբջանյան