Արթուր Ղազինյանը բախումների ընթացքում կողոսկրի կոտրվածք է ստացել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը երեկ Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով վնասվածք է ստացել։
«Երեկ ես հիվանդանոցում հետազոտվել եմ. ունեմ կողոսկրի կոտրվածք»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արթուր Ղազինյանը, ընդգծելով, որ դուրս է գրվել հիվանդանոցից։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել էին դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում:
Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։