Լրահոս

31.05.2022 10:26


Արմավիրի մարզում 17-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում․ 16-ամյա ուղևորը մահացել է

Արմավիրի մարզում 17-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում․ 16-ամյա ուղևորը մահացել է

Երեկ՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Արամ Բ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ու գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, 16-ամյա Կարեն Խ.-ն մահացած վիճակում տեղափոխվել է «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս է բերվել և քարշակի միջոցով տեղափոխվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը