Փաշինյանն ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս է տվել հայ ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Հայ ժողովուրդը նման թալանի չի ենթարկվել անհիշելի ժամանակներից, Փաշինյանն ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս է տվել հայ ժողովրդին:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Պատգամավորը մանրամասնել է, որ խոսքն առաջին հերթին երկիրը պատերազմի տանելու, պարտության ու դրա հետևանքով կորսված տարածքների, քաղաքացիական ու ռազմական ենթակառուցվածքների, ճանապարհների մասին է։ Նրա բնորոշմամբ ամեն ինչ զիջելու քաղաքականությունը շարունակվում է․
«Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ՝ Փաշինյանի քաղաքականության բանաձևն է։ Զիջենք Երևանը, որ խաղաղ ապրենք, նրա քաղաքականությունը սա է նշանակում, այս իշխանությունների օրոք խաղաղությունը բացառված է, կամ այն կլինի գերեզմանային։ Փաշինյանը Հայաստանը վերածել է ֆուտբոլի գնդակի, ով ուզում է թող հարվածի, կարևորը ես գնդակի վրա լինեմ՝ աթոռս գրկած»,-նշել է Թևանյանը։
Ըստ նրա, սահմանազատման հարցում շտապում են Փաշինյանն ու Արևմուտքը, Արևմուտքը ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու շանս է տեսել, հաշվի առնելով Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
Աղբյուրը՝ tert.am