Մուրացան հիվանդանոց տեղափոխված 11-ամյա աղջկա մոտ երկու դաստակների կապանների գերձգվածություն է ախտորոշվել
Այսօր՝ ժամը 12։55-ին, շտապ օգնության մեքենայով Մուրացան համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 11 տարեկան աղջիկ երեխա։ Այս մասին AntiFake.am–ը տեղեկանում է Մուրացան հիվադանոցի տարածած հաղորդագրությունից։
Երեխան անցել է անհրաժեշտ բոլոր բուժզննումները, իրականացվել է երկու ձեռքի ռենտգեն հետազոտություն՝ երկու դիրքով՝ հետազոտության արդյունքների համաձայն ախտորոշվել է երկու դաստակների կապանների գերձգվածություն, ոսկրերի և հոդերի վնասվածներ չի հայտնաբերվել՝ կոտրվածք առկա չէ։
Բժիշկների կողմից տրվել են անհրաժեշտ բոլոր ցուցումները և խորհուրդները, ժամը 14։40 երեխան դուրս է գրվել բուժհաստատությունից։