Քաղաքական

30.05.2022 19:02


Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը այսօր հայտարարություն է տարածել Հայաստանում ընթացող զաչգացումների առնչությամբ

Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը այսօր հայտարարություն է տարածել Հայաստանում ընթացող զաչգացումների առնչությամբ

Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը՝ IUSY-ն, որն աշխարհի խոշորագույն երիտասարդական-քաղաքական կազմակերպությունն է այսօր հայտարարություն է տարածել Հայաստանում ընթացող զարգացումների առնչությամբ։

Հայտարարության մեջ IUSY-ն

‼️ Իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում ՀՅԴ Երիտասարդականին, որը կազմակերպության լիիրավ անդամ է

‼️ Զորակցություն է հայտնում քաղբանտարկյելներին

‼️ Խստորեն դատապարտում է հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող անհիմն ձերբակալությունները և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության գործողությունները

‼️ Դատապարտում է կառավարության կողմից քաղաքացիների իրավունքների խախտումը և ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը

‼️ Կոչ է անում Հայաստանի կառավարությանը ապահովել հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը և խուսափել ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից

Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը