Քաղաքական

30.05.2022 17:12


Մենք պետք է այս պայքարը դարձնենք համահայաստանյան ու վերջնական վռնդենք սրանց․ այլ ճանապարհ չկա (տեսանյութ)

Մենք պետք է այս պայքարը դարձնենք համահայաստանյան ու վերջնական վռնդենք սրանց․ այլ ճանապարհ չկա (տեսանյութ)

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում պատասխանել եմ լրագրողների հարցերին։ Մամուլի հարցուպատասխանից հարկ եմ համարում առանձնացնել հետևյալը՝

Խայտառակ բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանությունը մի քանի հարյուր քաղաքացու է բերման ենթարկել։ Հիմա փորձում են նրանց վրա գործ հարուցել։

Կարմիր բերետավորները խփել են պատգամավորներին․ ակնհայտ է, որ նրանց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, ովքեր շատ հստակ հանձնարարություն են ունեցել։

Ժողովրդավարության բաստիոնից խոսացող իշխանությունն արգելում է ընդդիմադիր պատգամավորների մուտքը կառավարության շենք։

Մենք հստակ ասել ենք․ ով դեմ է մեր ներկայացրած փաստաթղթին, ուրեմն կողմ է Ալիևի՝ Հայաստանն ու Արցախը կործանելու ծրագրին։

Սա իշխանության հարց չէ, նախընտրական հավաքներ չեն, սա համաժողովրդական շարժում է հանուն Հայաստանի և Արցախի։

Մեր պայքարն անկասելի է, մինչև վերջին շունչ պայքարելու ենք, լինելու ենք այլ հաստատություններում․ Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի։

Հունիսի 3-ը իշխող ուժի քաղաքական գերազմանն է լինելու, դրանից հետո ՔՊ-ի բոլոր փաստարկները դառնալու են անիմաստ։

Մենք պետք է այս պայքարը դարձնենք համահայաստանյան ու վերջնական վռնդենք սրանց․ այլ ճանապարհ չկա։

19։30-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում, կլինի աշխատանքային զրույց քաղաքացիների հետ։ Վաղն առավոտյան կվերսկսվեն ակցիաները, իսկ երեկոյան կլինի հավաք ու երթ։

Այս խորագրի վերջին նյութերը