Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի վախերը Հայաստանի «ռևանշիստներից» նույն բովանդակությունն ունեն
Շատերը նկատած կլինեն, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանության ներկայացուցիչները գրեթե նույնաբովանդակ մեղադրանքներով են հանդես գալիս ներկայիս հայաստանյան ընդդիմադիր շարժման ներկայացուցիչների նկատմամբ: Եվ դա զարմանալի չէ, քանզի այնպես է ստացվել, որ այսօր Փաշինյանի և Ալիևի շահերը գրեթե համընկնում են, պարզապես երկուսն էլ հանդես են գալիս Ադրբեջանի կողմից ներկայացված օրակարգով: Թե ինչու է այդպես ստացվել, դա խնդրի մյուս կողմն է:
Երկուսի համար էլ հայ ժողովուրդի ներկայիս ազգային պոռթկումը գնահատվում է, որպես «ռևանշիստական»:
Երկու կողմն էլ վախենում են այդ պոռթկումից և վերջապես, թե Փաշինյանի, և թե Ալիևի մոտ կա էքզիստենցիալ բնույթի վախ Հայաստանի նախկին երկու նախագահների նկատմամբ:
Եվ իզուր չէ, երբ այդ վախի տոկոսը իր չափն անցնում է, Փաշինյանի տեղը սովորաբար արձագանքում է Ալիևը:
Այդպես եղավ նաև օրեր առաջ, երբ Ալիևը կրկին «հիշեցրեց» Հայաստանի նախկին նախագահներին, թե վերջին պատերազմում Ադրբեջանը, այսինքն՝ ինքը, իբր հաղթել է ոչ միայն Փաշինյանին, այլև Քոչարյանին և Սարգսյանին:
Հոգեբանները կհաստատեն, որ Ալիևի այս հայտարարության մեջ բացի քաղաքականից կա նաև հոգեբանական ենթատեքստ:
Քանի որ նրա հոր ժամանակ էր Ադրբեջանը պարտվել, նրան էր նաև փոխանցվել այն վախը, որ ինքն էլ՝ Իլհամ Ալիևն էլ կարող է պարտվել Հայաստանի նախկին նախագահներին: Ի դեպ, մինչ 2018 թվականը շատերը նույնիսկ Ադրբեջանում մտահոգվում էին, որ Ալիևի այն ժամանակվա հոխորտանքները Հայաստանի հասցեին դատարկ բնույթ էին կրում, քանզի դա չէր զուգորդվում կոնկրետ գործողություններով: Ավելին, ադրբեջանագետները կփաստեն, որ Ալիևը համարվում էր խիստ զգուշավոր, նույնիսկ իր կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ համեմատ:
Պարզապես Փաշինյանը հիմք տվեց Ալիևին ինքնահաստատվելու, բայց էքզիստենցիալ վախը Հայաստանի նախկին նախագահների հանդեպ Իլհամ Ալիևի համար մնաց որպես չլուծված խնդիր:
Ահա, թե ինչու է Ալիևը Փաշինյանի տեղը պատասխանում ներկայիս հայաստանյան ընդդիմությանը:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am