Լրահոս

29.05.2022 22:35


Երևանի կենտրոնում օտարերկրացին սպառնացել է ցած նետվել 8-րդ հարկից, ապա պատշգամբից 6000 դոլար է թափել ներքև՝ քաղաքացիների ուղղությամբ

Երևանի կենտրոնում օտարերկրացին սպառնացել է ցած նետվել 8-րդ հարկից, ապա պատշգամբից 6000 դոլար է թափել ներքև՝ քաղաքացիների ուղղությամբ

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արամի փողոցի 4/3 շենքի 8-րդ հարկի պատշգամբից սպառնում է ցած նետվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ԱԻՆ փրկարարներն ու հոգեբանական խումբը, ինչպես նաև պարեկային ծառայության աշխատակիցները։

Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդը օտարերկրացի է և պահանջում է հանդիպում՝ իր երկրի դեսպանի հետ: Այս պահին դեսպանատանից ներևկայացուցիչներ են ժամանել և նրա հետ սկսվել են բանակցություններ:

Քիչ առաջ այդ քաղաքացին պատշգամբից նաև թափեց խոշոր չափի ԱՄՆ դոլար՝ քաղաքացիների ուղղությամբ:

Բարեբախտաբար, Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Ա. Զաքարյանի, նույն վաշտի ավագ պարեկներ Ռոման Ալոյանի, Գևորգ Մնացականյանի և ոստիկանության Կենտրոնական բաժնի ու փրկարարների հետ հավաքել են ողջ գումարը, ինչպես նաև հայտնաբերել են քաղաքացու կողմից պատշգամբից նետած ժամացույցը, և դրանք տանում են ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, գումարը կազմում է մոտ 6 հազար ԱՄՆ դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը