Լրահոս

29.05.2022 22:13


Երևանում դանակահարված քաղաքացին հիվանդանոցում հայտնել է, թե խորովածի շամփուրը ձեռքին վազելուց է վնասվածք ստացել

Երևանում դանակահարված քաղաքացին հիվանդանոցում հայտնել է, թե խորովածի շամփուրը ձեռքին վազելուց է վնասվածք ստացել

Այսօր՝ մայիսի 29-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 01:25-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջին պատի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Նոր-Նորքի և Ավանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 28-ամյա Ռուստամ Բ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Խուդյակով փողոցում՝ խորովածի շամփուրը ձեռքին վազելու և ընկնելու հետևանքով:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները պարզել են, որ Ռուստամ Բ.-ի ասածը իրականությանը չի համապատասխանում ու տաք հետքերով ճշտել են, որ նույն օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, Խուդյակով փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Յուրի Բ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է Ռուստամ Բ.-ի որովայնի շրջանին:

Ժամերի ընթացքում ոստիկանները Գայի պողոտայում հայտնաբերել են կասկածյալ Յուրի Բ.-ին և բերման ենթարկել ոստիկանության Ավանի բաժանմունք:

Նրա մոտ հայտնաբերվել է նաև 8 սմ շեղբի երկարությամբ դանակ և կան կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է:

Այս խորագրի վերջին նյութերը