Կարծիք

29.05.2022 11:21


Կարո՞ղ ես՝ այս փոքրիկ կնոջը մեծախոս դարձվածքներով բացատրիր՝ ինչո՞ւ է նա այնտեղ, իսկ դու՝ բազմոցին

Կարո՞ղ ես՝ այս փոքրիկ կնոջը մեծախոս դարձվածքներով բացատրիր՝ ինչո՞ւ է նա այնտեղ, իսկ դու՝ բազմոցին

«Ես էլ հո աթոռի կռիվ չե՞մ տալիս»:

Մեր բոլորի տիկին Լիդան է:

Ինքն իր Դավթին է կորցրել՝ իր կյանքն է կորցրել, բայց մեզ ամեն օր կյանքի է կոչում, ամեն անգամ ինձ ասում է՝ տղերքիդ լավ նայի, լավ սնի, էս արնածոր հողին իրենք են պետք... մեջը մի տիեզերք սեր կա էս անհավանական կնոջ, կարծես տղային կորցրել է, որ մեզ բոլորիս՝ մնացած հայերին, մայրություն անի: Տիկին Լիդան իմ, քո, բոլորիս, էս վերքերի մեջ արնածոր Հայրենիքի Մայրն է դարձել, ու ամեն օր խնդրում է՝ դուրս եկեք...

Դավիթի շիրմից՝ Ֆրանսիայի հրապարակ... սա է նրա կյանքը...

Ու ես, հա, տիկին Լիդայի ասելով եմ գնում հրապարակ: Որ Դավիթների սրբազնագույն շիրիմները թուրքին չմնան:

Տիկին Լիդան իմ ու քո խիղճն է, ու կարո՞ղ ես՝ այս փոքրիկ կնոջը մեծախոս դարձվածքներով բացատրիր՝ ինչո՞ւ է նա այնտեղ, իսկ դու՝ բազմոցին:

Ես երկու ՈՐԴԻ ունեմ, ինքը՝ ՈՐԴՈՒ վերածված Հայրենիք:

Ու ես պարտք եմ Տիկին Լիդային:

Ու, հա, ամոթ է, ԱՄՈԹ Է, որ այս կինն է խնդրում, որ գաք խրամատ:

Իսկ խրամատում Դավիթն էր...

Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը