Կարծիք

29.05.2022 11:52


1988 թ․ հայրս էր փողոցում, ես՝ հորս պես, հիմա փողոցում եմ․ համաձայն չեմ, որ իմ որդին վաղը ասի․ «Իմ պապերի արյամբ պահվածը իմ հայրն ու իր սերունդն են հանձնել»

1988 թ․ հայրս էր փողոցում, ես՝ հորս պես, հիմա փողոցում եմ․ համաձայն չեմ, որ իմ որդին վաղը ասի․ «Իմ պապերի արյամբ պահվածը իմ հայրն ու իր սերունդն են հանձնել»

1988 թվականին հայրս էր փողոցում։ Նա և իր սերունդը գոռում էին «Միացում» «Արցախ»...։ Նրանք քնում ու արթնանում էին հայկական կոչնակի երաժշտության ներքո մարզվում և պատրաստվում պայքարի հանուն Հայի... ճիշտ 70 տարի անց այն ժամանակից երբ Արամ Մանուկյանը կարդաց անկախության հռչակագիրը...

Անցավ այդ օրերից 30 տարի և 2018 թվականին կրկին ազգս ոտքի կանգնեց հավատով և սպասելիքներով հավատով, որ ամեն ինչ լավ է լինելու մեր առաջընթացի անիվը ավելի արագ է պտտվելու... սակայն արդեն երկու տարի հետո հայկական շատ տներում կոտրվեց կյանքի անիվը... նրանք կորցրեցին իրենց օջախի ծուխը ու մարեց նրանց օջախը.. 2020-ը հայ իրականության մեջ վերջին 100-ամյակում ամենաամոթալի էջն էր։ Պարտություն... պարտվողական քաղաքականություն... որը շարունակվում է այսօր...

Այդ է պատճառը, որ ես՝ հորս պես, հիմա փողոցում եմ, ու պայքարում եմ հանուն պահպանելու այն, որի համար հորս սերունդն է իր կյանք դրել։ Պահպանելու այն ինչի համար իմ սերունդը իր կյանքը դրեց, սակայն ցավոք, կյանքից զատ քաղաքական կամք էր պետք, որը չկար հայոց իշխանությունների մեջ ու մենք, ես և իմ սերունդը հանձնեցինք այն ինչի համար մեր հայրերն են արյուն տվել...

դա Հայոց անվտանգությունն է,

դա Արցախի անկախությունն է,

դա հայի արժանապատվությունն է։

Ես համաձայն չեմ այսօրվան և համաձայն չեմ, որ իմ որդին վաղը ասի․ «Իմ պապերի արյամբ պահվածը իմ հայրն ու իր սերունդն են հանձնել», որի համար ես պայքարում եմ։

Պայքարում եմ պահպանելու հորս տված ժառանգությունը...

Պայքարում եմ, որ որդուս կարողանամ Անվտանգ Հայաստան ժառանգել

Ազատ Արցախ կտակել

ԵՒ արժանապատիվ կյանք տրամադրել

#հանունՀայաստան

#փրկենքԱրցախը

#պայքար

Հայկազ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը