Լրահոս

28.05.2022 22:49


Զոյա Սանոսյանը ոսկեդրամներ հանձնեց Իշխան Սաղաթելյանին և Գեղամ Մանուկյանին, որը փոխանցեցին ՀՅԴ թանգարան

Զոյա Սանոսյանը ոսկեդրամներ հանձնեց Իշխան Սաղաթելյանին և Գեղամ Մանուկյանին, որը փոխանցեցին ՀՅԴ թանգարան

Չափազանց հուզիչ է այս օրերին մեր քաղաքացիների կողմից ստացվող նման արձագանքերը։ Անսահման պատասխանատվության զգացում ունեմ այս շարժման յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ։

Տիկին Զոյա, անպայման հաղթելու ենք, այլ ճանապարհ չկա:

Ստորև ներկայացնում եմ ինձ և ընկեր Գեղամ Մանուկյանին ուղղված յոթանասունամյա տիկին Զոյայի նամակն

Նամակը և ոսկիներն ի պահ են հանձնվել ՀՅԴ Բյուրոյի թանգարանին:

«Հարգարժան Իշխան Սաղաթելյան և Գեղամ Մանուկյան

Մեր Հայրենիքի համար վճռորոշ այս օրերին և իմ ծննդյան 70-ամյակի նախօրեին ձեր տնօրինությանն եմ հանձնում իմ պապից՝ Եղիշե Ամիրխանյանից ժառանգաբար իմ վաղամեռիկ եղբորը, քրոջս և ինձ հասած 14 փոքր ոսկիները, որը նրա պատվիրմամբ իմ տատ Սաթենիկը պետք է ծառայեցներ բացառապես իր ժառանգների կրթության գործին։

Իմ համոզմամբ այդ գործի արժանի շարունակողները այսօր դուք եք։

Ավարտում եմ Ղևոնդ Ալիշանի եղբորս սիրած «Երգ ու գնացք զորայն հայոց ընդ Վահանայ Մամիկոնենոյ

Ի Շավարշական դաշտին վրեժք

Օ՜ն անդր յառաջ»

Երգի բառերով․․․

Հ․Գ․ Պապս իր կուսակցական պատկանելիության (ՀՅԴ) համար 1930-ականներին իր կյանքի վերջին տարիները (օրերը) անցկացրել է նախ Թիֆլիսի, ապա մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի բանտերում։

Ձեր համակիր Զոյա Սանոսյան

Երևան»

Այս խորագրի վերջին նյութերը