ՌԴ ԱԳՆ. «Ռուսաստանը սատարում է Պաղեստինի անկախության ճանաչումը»
Ռուսաստանը հերթական անգամ հայտարարել է, որ պաշտպանում է պաղեստինցիների իրավունքը՝ ունենալու անկախ պետություն։ Ռուսաստանի ԱԳՆ–ից հայտնում են, որ օգոստոսի 26-ին Մոսկվայում, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի և Պաղեստինի Ազգային Ազատագրական Շարժման (Ֆաթհ) միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, նախկին ԱԳ նախարար Նաբիլ Շաասի համանախագահությամբ, կայացել է ռուս–պաղեստինյան աշխատանքային խմբի արտահերթ նիստը։ Ն. Շաասը ներկայացրել է ՄԱԿ–ում Պաղեստինի անկախության ճանաչման ուղղությամբ նախատեսվող քայլերը։ Իր հերթին ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը պաշտպանում է սեփական պետություն ունենալու Պաղեստինի ժողովրդի իրավունքը։