Տիեզերք բաց թողնված արբանյակը հայկական չէ, այն Հայաստանը գնել է իսպանական կազմակերպությունից, սակայն օգտագործելու համար չունի անգամ վերգետնյա կառավարման կենտրոն
Հայաստանը դեռ չունի վերգետնյա կառավարման կենտրոն, չունի համապատասխան մասնագետներ, ուստի արբանյակը չի կարող կիրառվել, արբանյակը տիեզերք բաց թողնելը մի բան է, այն օգտագործելը լրիվ այլ բան: Այդ արբանյակն օգտագործելու համար պետք է լինի վերգետնյա կառավարման կենտրոն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը: Այն արձակվել է ԱՄՆ Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ SpaceX ընկերության տիեզերանավով՝ հայկական պետական «Գեո կոսմոս» փակ բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արբանյակն իսպանական արտադրության է,Հայաստանի կառավարությունն այն գնել է իսպանական կազմակերպությունից:
Նրա փոխանցմամբ՝ արբանյակը կարելի է հետախուզական նպատակներով օգտագործել, եթե վերգետնյա կառավարման կենտրոն և համապատասխան մասնագետներ լինեն.
«Հայաստանը չունի վերգետնյա կառավարման կենտրոն: Այդ արբանյակը պետք է օգտագործել, որպեսզի շարքից դուրս չգա, բայց այս պահի դրությամբ՝ այն չի կարող կիրառվել, օրինակ` Ադրբեջանում սովորական կապի արբանյակ բաց թողելուց առաջ ստեղծվում է վերգետնյա կառավարման կենտրոն, մասնագետներ են պատրաստվում, հետո նոր արբանյակը տիեզերք են բաց թողում, իսկ Հայաստանը հիմա արբանյակն ունի, բայց հատկացված տարածք կամ մասնագետներ չունի»,-ասաց Համբարձումյանը:
Ըստ նրա՝ վերգետնյա կառավարման կենտրոնը հսկա տարածք է, որտեղ կան համապատասխան անտենաներ, ադմինիստրատիվ շենքեր, անտենաներն ընդունող մասնագետներ, որոնք պետք է օրը 24 ժամ աշխատեն, որպեսզի այդ ամենը սպասարկեն, իսպանացիների հետ պետք է կապի մեջ լինեն.
«Այս ամենը շատ երկար գործընթաց է, միակ մտավախությունս, որ ՍՈՒ-երի նման չլինի, երբ կործանիչը բերեցին, բայց հրթիռներ չունեին»,-ասաց ռազմական փորձագետը: