Նոյեմբերյանի Դեղձավան գյուղի բնակիչները հյուրընկալել են «Դիմադրություն» շարժման մասնակիցներին (տեսանյութ)
«Դիմադրություն» շարժման մասնակիցները, որոնք վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ և ավտոերթեր են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում, այցելել են Նոյեմբերյանի շրջանի Դեղձավան գյուղ, հանդիպել տեղացիների հետ, ներկայացրել իրենց ծրագրերն ու առաջիկա անելիքները:
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը դիմելով դեղձավանցիներին ասաց. «Պատիվ ունենք ձեր գյուղում լինելու: Ապրիլի 25-ից մեր արժանապատիվ քաղաքացիները սկսեցին իրենց պայքարը հանուն Արցախի և մեր հող ու ջրի: Երբ Իջևանից Երևան քայլերթով գալիս էինք, շատ բնակավայրերում եղանք, հանդիպեցինք արժանապատիվ, հայրենասեր քաղաքացիների հետ, լսեցինք առաջարկներ, շատ հարցերում մեզ սատար կանգնեցին: Այսօր եկել ենք ձեր համայնք պատմելու և ասելու, թե ինչպես ենք պատկերացնում մեր հայրենիքի հետագա ճակատագիրը»:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ այսօր հանրահավաք նախատեսված չէ, վաղ առավոտից կազմակերպելու են անհնազանդության ակցիաներ Երևանում և մարզերում: Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին հրավիրեց համապետական հանրահավաքի, որին կհաջորդի երթ, իսկ մինչ այդ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Աղբյուրը՝ yerkir.am