Արցախի հարցով հունիսի 3-ին արտահերթ նիստ կգումարվի․ ԱԺ-ն հաստատել է
Ազգային ժողովն ընդունել է Արցախի հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ` նիստը նշանակվել է հունիսի 3-ին` ժամը 16:00-ին։
Օրակարգում միայն մեկ հարց է` «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը` հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։
ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել է խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Արտահերթ նիստ գումարելու ու հայտարարության մասին երեկ Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա հանրահավաքի ժամանակ ընթերցեց ԱԺ ընդունմանը ներկայացված հայտարարության տեքստը։