Նիկոլի ստերը, «թավշյա» հարկահանը և յուր հաջողակ բիզնեսը
Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ «թունդ ընդդիմադիր» հաճախորդ էր աշխատում, քննադատում էր իշխանություններին՝ հայտարարելով, որ անթույլատրելի է, որ իշխանավորների ընտանիքի անդամները, նրանց բարեկամները դառնում են հաջողակ բիզնեսմեններ։ Նա հարցականի տակ էր դնում իշխանավորերի հետ փոխկապակցված անձանց ղեկավարած կազմակերպությունների զարգացումը, քանզի կարծում էր, որ այդ կազմակերպությունները վայելում են պաշտոնյաների հովանավորությունն ու այդ ձևով հարստանում։
2018–ի «թավշյա» հեղափոխության օրերին Նիկոլը նաև հայտարարում էր, որ պետք է բիզնեսը տարանջատվի քաղաքականությունից, որ պետք է խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքը չգործի կադրային հարցերում, որ իշխանավորները չպետք է սեփական բիզնսը բարեկամների անունով գրանցեն, և որ պետք է իշխանավորները պաշտոնական դիրքը չօգտագործեն քողարկված ձևով սեփական շահերն առաջ մղելու գործում։
Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, խաբում էր։ Վարչապետի աթոռին հայտնվելուց հետո նա կադրային հարցերում հիմնականում առաջնորդվում է խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքով, իսկ նրա նշանակած կադրերը պաշտոնական դիրքն օգտագործում են սեփական շահն առաջ տանելու և հաջողակ բիզնեսմեն դառնալու համար։ Այլ կերպ ասած՝ նիկոլական քայլարածներն արագ հարստանում են։ Դեմագոգիկ հայտարարությունների ներքո, բնականաբար։
Եթե նայեք, թե ինչ ունեին «թավշյա» տղաներն ու աղջիկներն իշխանության գալու պահին ու հիմա, ապա ամեն ինչ պարզ կդառնա։ Սեփական մուկ չունեցողները, համեստ հայտարարագիր լրացնողները հիմա դարձել են մեծահարուստներ։ Պապիկյան Սուրեն, Նիկոլի աներձագ, Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան․․․ Շարքը շարունակելի է։
Պապիկյանն ասֆալտի գործի վրա է։ Նույն ոլորտում հաջողակ բիզնեսմեն է դարձել նաև Ալեն Սիմոնյանի եղբայրը, որի ղեկավարած կազմակերպությունը բազմիցս շահել է ասֆալտի պետական տենդերները։ Տիգրան Ավինյանը դարձել է «թավշյա» օլիգարխ։ Գերօլիգարխի է վերածվել Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն։
Ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար նշանակված Ռուստամ Բադասյանը ևս մտած է խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքի մեջ ու պետական «բուրդը», հայտնի ֆիլմի հերոսի պես, խառնում է սեփական «բրդի» հետ։
Ուրեմն այս տափուկ, սուսիկ–փուսիկ, ինժեներ բալայի իմիջի մեջ մտած «թավշյա» հարկահան Բադասյանը ևս հեռու չէ պաշտոնական դիրքի չարաշահման սխեմաներից։
Ռ․ Բադասյանի մասով երկու տիպի տեղեկություններ են ստացվում։ Բիզնեսի տարբեր շերտերից բողոք կա, որ նա սեփական հայեցողությամբ տեռորի է ենթարկում գործարարներին, կամայական մոտեցում ցուցաբերում նրանց նկատմամբ ու բոլորին մոտենում հանցագործի կանխավարկածով։
Տեղեկություններ կան նաև այն մասին, որ ՊԵԿ–ի հետ խնդիրներ ունեցող գործարարներին «հուշում» են, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին կլինի, եթե նրանք օգտվեն «Թի ԱՐ ԼՈ ՖԸՐՄ» ՍՊԸ–ի ծառայություններից։ Այդ ՍՊԸ–ն իրավաբանական կազմակերպություն է և «երջանիկ պատահականությամբ» տնօրինվում է Ռուստաամ Բադասյանի կնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի կողմից։ Այն Տաթևիկ Սարգսյանի, ում «խնամի–ծանոթ–բարեկամ չի լինելու» նիկոլական կարգախոսի շրջանակներում «թավշյա» հեղափոխությունից հետո տեղավորել էին ԱԺ փոխնախագահ աշխատող Լենա Նազարյանի աշխատակազմում։
Պետական համակարգում մի քանի ամիս աշխատելուց հետո Ռուստամ Բադասյանի կնոջ անունով 2019–ին գրանցվում է «Թի ԱՐ ԼՈ ՖԸՐՄ» ՍՊԸ–ն ու սկսում ծաղկել։ Ուշադրությու՛ն դարձրեք․ Ռուստամը կնոջ անունով կազմակերպությունը գրանցել է պաշտոնյա եղած ժամանակ։ Այդ կազմակերպությունն էլ շահերի բախման ու անձնական շահագրգռվածության բերումով անհամատեղելի է Բադասյանի զբաղեցրած ներկայիս պաշտոնի հետ։ Հիմա եթե որևէ բիզնեսմեն բողոքի ՊԵԿ–ի դեմ և օգտվի Բադասյանի կնոջ ղեկավարած կազմակերպության ծառայություններից, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենալու։ Կարո՞ղ ենք ողջամիտ կասկած հայտնել առ այն, որ Բադասյանն այս կամ այն բիզնեսմենին ուրիշ աչքով կարող է նայել, եթե պարզվի, որ այդ բիզնեսմենը «Թի ԱՐ ԼՈ ՖԸՐՄ» ՍՊԸ–ի հաճախորդ է։ Իհա՛րկե կարող ենք։
Իսկ եթե Բադասյանն արդարանա, թե բա կինս բիզնես է անում, ես ի՞նչ կարող եմ անել, ապա այստեղ նիկոլականների սիրած հարցադրումը կարելի է հնչեցնել՝ «Բա խի՞ Սերժի վախտ իրավաբանական գրասենյակ չէիք բացում»։ Չէ՞ որ այն ժամանակ բազմաթիվ գրասենյակներ կային, Ռուստամն էլ իրավաբան էր ու կարող էր դրանով զբաղվել մինչև 2018–ը։ Պատասխանն ակնհայտ է։
Նիկոլական քարոզչամիջոցներն ու ֆեյքերը հիմա տարածում են, թե բա՝ Նիկոլը միգուցե ապազգային է, բայց «զատո» կոռուպցիայի դեմ է պայքարում։ Սու՛տ է։ Հա՛մ ապազգային են, հա՛մ կոռումպացված։
Ահա այսպիսի ստի ու կեղծիքի հեղափոխություն է տեղի ունեցել 2018–ին։ Մարդկանց արդարացի դժգոհություններն օգտագործվել են, էմոցիաները գողացվել ու հիմա մսխում են այն ամենն, ինչ ձեռքներն է ընկնում։

Հայկ Ուսունց