Ոչ ոք դեռ հստակ չգիտի, թե որտեղ է բացվելու «երկրորդ ճակատը», Ղարաբաղը, ցավոք, շատ մոտ է նման խայտառակ կոչմանը. Տրոֆիմչուկ
«Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել միջնորդական ջանքերից, բայց կան բարդ աշխարհաքաղաքական հանգամանքներ, որոնք գերակա են մնացած ամեն ինչից»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց անվտանգային ու քաղաքական հարցերով ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկն անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցային բրյուսելյան հարթակին ու Մոսկվայի դիրքերի թուլացմանը, որպես միջնորդ:
Նա նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բրյուսելը մշտապես ամուր կառչած է եղել Ռուսաստանից, կարելի է ասել՝ «պոչից կախված»: Բայց, ըստ նրա, 2020թ․ նոյեմբերից և հատկապես ռուս-ուկրաինական իրադարձություններից հետո փորձում է գրավել նախաձեռնությունը՝ հույս ունենալով, որ Ռուսաստանը չի կարողանա զբաղվել բոլոր թեմաներով, որ չի կարող «կիսվել մի քանի մասի»:
Ի տարբերություն այլ վերլուծաբանների, Տրոֆիմչուկը նաև գտնում է, որ Բրյուսելում վերջին բանակցություններում սենսացիաներ չեն եղել, հակառակ դեպքում միայն դա կարող էր տարածաշրջանում գործընթացների արմատականացում հրահրել։ Սակայն, նրա կարծիքով, Բրյուսելի ակտիվության հաճախականությունն ինքնին խոսուն է, Արևմուտքը պետք է Մոսկվային դուրս մղի այս թեմայից։ «Կոնկրետ արդյունքները քիչ են, դրանք գրեթե անտեսանելի են։ Եթե Եվրամիության ներկայացուցիչները սկսեին փաստացի «կտրատել» որոշ նոր կամ հին սահմաններ Ղարաբաղի ներսում և շրջակայքում, ըստ տարբեր քարտեզների և ատլասների, հատկապես՝ առանց Ռուսաստանի Դաշնության, դա հաստատապես էքսցեսներ կառաջացներ։ Խնդիրն այն է, որ այս սահմանները հենց այնպես, հանգիստ ռեժիմով կտրել այլևս չի հաջողվի:
Մի խոսքով, առայժմ ամեն ինչ նույն տեղում է, ինչ 2020թ․ նոյեմբերից հետո՝ չնայած բանակցությունների բոլոր ուղիներին և դիտորդների բարձր ակտիվությանը։ Թերևս, այս դիտորդներին պետք է զգուշացնել՝ նույն բանի մասին անվերջ խոսակցություններ չփորձել. 2020թ․ սեպտեմբերին, 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո, բանակցությունների ճիշտ նույն շարքն ավարտվեց նոր պատերազմով»,-ասաց Տրաֆիմչուկը:
Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա Գրիգորի Տրոֆիմչուկն այն կարծիքին է, որ Մոսկվան, իհարկե, չի պատրաստվում այստեղ որևէ նախաձեռնություն հանձնել ԵՄ-ին ու ԱՄՆ-ին։ Սակայն, նրա խոսքով, մենք ստիպված ենք լինելու հաշվի առնել ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի կոշտ վերաբերմունքը, որը հիմա նկատվում է։
«Մոսկվան հասկանում է, որ Արևմուտքն այժմ կփակի Ղարաբաղի շուրջ բացվող ցանկացած «բաց»: Բացի այդ, ոչ ոք դեռ հստակ չգիտի, թե որտեղ է բացվելու, այսպես կոչված, «երկրորդ ճակատը»։ Ղարաբաղը, ցավոք, շատ ավելի մոտ է նման խայտառակ կոչմանը, քան, ասենք, Ֆինլանդիան»,-ասաց Տրոֆիմչուկը:
Նա ընդգծեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել միջնորդական ջանքերից, բայց կան բարդ աշխարհաքաղաքական հանգամանքներ, որոնք գերակա են մնացած ամեն ինչից: «Ամենահիմար բանը, որ մտածում են այս հաշվով, այն է, որ իբր Ռուսաստանը «դավաճանում է Հայաստանին»»,-ասաց Տրոֆիմչուկը:
Բայց ընդհանուր առմամբ, և՛ Երևանը, և՛ Բաքուն, նրա կարծիքով, իհարկե, նայում են, թե ինչ է լինելու Ռուսաստանի հետ և նրա շուրջը։ «Դրանից է կախված նաև նրանց ապագան, հիմա հաստատ»,-նկատեց նա:
Անդրադառնալով Ղարաբաղի կարգավիճակի շուրջ առկա անորոշ իրավիճակին և հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը բարձրաձայնելուց՝ Տրոֆիմչուկն ասաց, որ Ղարաբաղն ինքնին, ավելի ճիշտ՝ նրա մնացորդը, հնարավոր նոր պատերազմի հենց հիմնական «վառոդն» է։ Ուստի տրամաբանական է, նրա խոսքով, որ բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, փորձում են ինչ-որ կերպ շրջանցել այս թեման, բայց վաղ թե ուշ ստիպված ենք լինելու խոսել Ղարաբաղի կարգավիճակի մասին, հակառակ դեպքում՝ նոր պատերազմ։
Նիկոլ Փաշինյանն, ըստ նրա, ոչ թե նպտակ ունի հանձնել Ղարաղաղը ԱԴրբեջանին, այլ երկարաձգել իր իշխանությունը, սակայն չի կարող դադարեցնել նման խոսակցությունները մի շարք պատճառներով։ «Նրա համար, թվում է, շատ ավելի կարևոր է իշխանության ղեկին գտնվելը և հնարավորինս երկար խոսելը բոլոր լավ բաների մասին՝ փորձելով խուսափել բոլոր վատ բաներից։ Ղարաբաղը քեզ է պե՞տք է ՝ ուրեմն վերցրու։ Պետք է սահմաննե՞րը՝ կտրտի։ Բայց – միայն բառերով: Քանի դեռ հնչում են խոսքեր և ամեն տեսակ բարի ցանկություններ և նույնիսկ բարերարություն, պատերազմ չի լինում։ Այսպես պարզ էլ բացատրվում Փաշինյանի քաղաքականությունը. Իսկ այս ամբողջ անորոշությունը Փաշինյանին ձեռնտու է ընդհանուր առմամբ տարածաշրջանում, քանի որ նա կարող էր իշխանության գալ միայն այն արտադրելու համար»,-նման կերպ բացատրեց Փաշինյանի քաղաքականությունը Տրոֆիմչուկը։
Նա գտնում է, որ խաղաղությունն այստեղ ավելորդ է, քանի որ այն չափազանց ստատիկ է և, ի վերջո, Փաշինյանը կցանկանար մնալ իր տեղում այնքան ժամանակ, քանի դեռ Արևմուտքը, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն վերջնականապես չեն արտահայտում իրենց հստակ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, որը բխում է հետխորհրդային տարածքի և ռուս-ուկրաինական ապագայի վերաբերյալ իր ընդհանուր տեսակետից։
«Նիկոլ Վովաևիչը, ինչպես ասվում էր մի սովետական գրքում, եթե միայն «ночь простоять да день продержаться»»,-նշեց Տրոֆիմչուկը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա ռուս քաղաքական վերլուծաբանի խոսքով, Ադրբեջանի դիրքորոշումն իսկապես շատ պարզ է՝ նա սպասում է հարմար պահի՝ տարածքների հետ կապված հարցն ավարտին հասցնելու համար։ Ըստ նրա, ամեն սցենար հնարավոր է: