Լրահոս

26.08.2011 16:50


Կոալիցիան հանդես կգա համապատասխան գնահատականով

Կոալիցիան հանդես կգա համապատասխան գնահատականով

Մեկնաբանելով երկխոսությունն առկախելու Հայ ազգային կոնգրեսի քայլը՝ կոալիցիոն աշխատանքային խմբի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը «7օր»–ին ասել է, որ ՀԱԿ–ի իրենց գործընկերները ոչ հավասարակշռված որոշում են կայացրել:

–Նրանք փորձում են քաղաքական գործընթացները կապել իրավական հարթության մեջ ընթացող գործընթացներին,-նկատել է Գ. Մինասյանը՝ հավելելով, որ դա հնարավոր չէ որևէ տրամաբանության մեջ տեղավորել:

Կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ նշել է, որ իրենք կքննարկեն ՀԱԿ–ի քայլը և հանդես կգան համապատասխան գնահատականով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը