Բոլորս ուղիղ եթերում դիտում ենք պատմաքաղաքական աղետ․ պետական մակարդակով նման զանգվածային ինքնասպանությունների օրինակներ դժվար է գտնել
Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների մասին շատ բան կարելի է ասել, բայց ես կցանկանայի կանգ առնել հետևյալ թեմայի վրա։ Դուք հասկանու՞մ եք, որ նման բանակցությունների արդյունքում տարածված փաստաթղթերը ներառում են միայն այն ձևակերպումները, որոնց շուրջ կողմերը պայմանավորվել են (հիշեք, թե ինչ էր ասում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, թե որքան ջանք պետք եղավ գործադրել փաստաթղթում առկա կետերը համաձայնեցնելու համար):
Եթե այս կամ այն պատճառով փաստաթղթում ներառված են չհամաձայնեցված ձևակերպումներ, ապա այն կողմը, որի համար այդ ձևակերպումները անընդունելի են, կա՛մ հայտարարություն է անում այս թեմայով, կա՛մ հրաժարվում է հետագայում բանակցել այս հարթակում, և իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ «միջնորդն անաչառ չէ և խեղաթյուրում է ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը»։
Բայց Փաշինյանի իշխանությունը վերը նշվածներից ոչ մեկը չարեց, մինչդեռ ինքը՝ Նիկոլը, իր ենթակաների՝ ի դեմս Արցախի իշխանությունների և իր «հատուկ հանձնարարություններով դեսպանների», մեղադրում են Շառլ Միշելին՝ իբր շրջանառվող փաստաթղթի ձևակերպումներն արտահայտում են իրավիճակի մասին Միշելի տեսլականը։ Հասկանու՞մ եք, որ այդ մարդիկ ոչ միայն մեզ, այլև միջազգային հանրությանը ապուշ են համարում։
Ի դեպ, այսինքն՝ պատերազմը դադարեցնելու և Շուշին հայկական թողնելու Պուտինի՝ հոկտեմբերի 19-ի առաջարկից Փաշինյանը հրաժարվեց և մահվան դատապարտեց ավելի քան 2 հազար մարդու, իսկ Միշելի դեպքում նույնիսկ չհամարձակվեց ասել, որ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևորության մասին ձևակերպումների բացակայությունն անընդունելի՞ է։
Մի կողմ թողնենք, որ Միշելի փաստաթղթում կան մի քանի ձևակերպումներ, որտեղ ուղղակիորեն գրված է «կողմերը պայմանավորվել են», ինչն արդեն հերքում է այն պնդումները, թե «Միշելի անձնական դիրքորոշումն է արտացոլված փաստաթղթում»։
2020 թվականի պատերազմից հետո կոլեկտիվ Արևմուտքի դիրքորոշումն արցախյան հակամարտության հարցում փոխվել է, և, եթե նախկինում իրենք դեմ չէին ստատուս քվոյի պահպանմանը, ապա նոյեմբերի 9-ից հետո նրանց համար առանցքային խնդիրը Ղարաբաղից ռուսական զորքերի դուրսբերումն է։ Այս հարցում Արևմուտքի գլխավոր դաշնակիցը, իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան են, մինչդեռ պաշտոնական Երևանը, բացահայտորեն իր հասարակությանը տրամադրելով ԵՄ-ի դեմ, մեղադրելով նրան Բրյուսելյան ձախողման մեջ, էլ ավելի է մերձեցնում ԵՄ-ի և պաշտոնական Բաքվի դիրքորոշումները:
Միաժամանակ ԵՄ-ի հետ հարաբերությունները փչացնելով՝ այս իշխանությունը չորրորդ տարին անընդմեջ շարունակում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մի կողմ թողնենք, որ բրյուսելյան բանակցություններով Նիկոլը սպասարկում է՝ Ռուսաստանին Հարավային Կովկասի գործընթացներից բացառելու օրակարգը, և ասենք, որ իշխող խմբակցության պատգամավորների մակարդակով ասվում է, որ «ընդդիմությունն այսօր ռուսական «հինգերորդ շարասյունն» է Հայաստանում»:
Բոլորս ուղիղ եթերում դիտում ենք պատմաքաղաքական աղետ։ Պետական մակարդակով նման զանգվածային ինքնասպանությունների օրինակներ դժվար է գտնել (նույնիսկ մեր պատմության մեջ)։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից