Կարծիք

25.05.2022 20:08


ՔՊ-ն իրականում «Արցախի հանձնում» փակ բաժնետիրական ընկերություն էր․ Ավետիք Իշխանյան

ՔՊ-ն իրականում «Արցախի հանձնում» փակ բաժնետիրական ընկերություն էր․ Ավետիք Իշխանյան

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

2013թ․ հիմնադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը, որը 2015թ․ դարձավ կուսակցություն։ Իրականում, այն «Արցախի հանձնում» փակ բաժնետիրական ընկերություն էր, որի հիմնական բաժնետերն, այսօրվա վարչապետ կոչեցյալն է։ Հետագայում, 2017թ․ ընկերությունն ընդլայնվեց,ընդունելով նոր բաժնետեր- փայատերեր, դառնալով բաց բաժնետիրական ընկերություն, պաշտոնապես անվանվելով «Ելք» դաշինք, հետագայում՝« Իմ քայլը»։ 2018թ․ ընկերության բաժնետեր-փայատերեր դարձան բազմաթիվ այլ քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք դարձան պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, նաև նրանք ՝որոնք նույնիսկ 2020թ․ պարտությունից հետո, մինչ այսօր, ատամներով պաշտպանում են պարտության խորհրդանիշ բռնապետիկին, որոնք 2021թ․ ընտրություններ կոչված ֆարսը համարեցին ազատ, արդար։

«Արցախի հանձնում» ընկերության բաժնետեր-փայատերերից են նաև ոստիկանները, քննիչները, դատախազներն ու շատ դատավորներ։

Ավետիք Իշխանյանի ֆեկսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը