Քաղաքական

26.08.2011 15:04


Դ. Հարությունյանի համար տանգո, Լ. Զուրաբյանի համար՝ շախմատ

Դ. Հարությունյանի համար տանգո, Լ. Զուրաբյանի համար՝ շախմատ

Այսօր նախատեսված հանդիպմանը ՀԱԿ–ի չներկայանալուց հետո կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի. երկխոսությունը չի լինում միակողմանի, և այն կախված է յուրաքանչյուր կողմի կամքից ևս:

«ՀԱԿ–իշխանություն «տանգոյում» դերաբաշխումն ինչպիսի՞ն է»,–այսօր հրավիրված ասուլիսում ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվել է «7օր»–ի թղթակիցը։

–Միգուցե Դավիթ Հարությունյանի համար ավելի գերադասելի է «տանգո» եզրույթը, բայց ես խոսում եմ շախմատի մասին,–պատասխանել է նա։

Ըստ Լ. Զուրաբյանի՝ սա արդեն մի շախմատ է, որտեղ իշխանությունները սեղանի տակից ոտքերով հարվածում են խաղացողին։

–Նման շախմատ մենք խաղացողը չենք,–պնդել է Լ. Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը