Տարոն Մանուկյանի կուրսընկերները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել նրան
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի, թյուրքագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել են ազատ արձակել իրենց կուրսընկերոջը՝ Տարոն Մանուկյանին:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված բաց նամակում ուսանողները մասնավորապես նշել են.
«Մեր կուրսընկեր Տարոն Մանուկյանը, որը նաև 44-օրյա պատերազմին մասնակցել է մինչև վերջին օրը, այժմ կալանավորված է և գտնվում է Արթիկի քրեակատարողական հիմնարկում:
Տարոնը հայրենասեր է, իսկական ընկեր: Տարոնը դարձել է ստոր սադրանքի զոհ: Մի քանի տարեց քաղաքացիներ Տարոնին և նրա ընկերներին խփել են հավկիթներով, հայհոյել իրենց, իրենց ընտանիքներն ու հայ ժողովրդին: Տարոնի նյարդերը տեղի են տվել և նա փորձել է սաստել սադրիչներին:
Դուք իրավասու եք միջնորդել, որ մեր ընկերոջ, իսկական հայրենասեր Տարոն Մանուկյանի խափանման միձոցը փոխվի: Եթե Տարոնը կալանավորված է, ապա կալանավորված ենք նաև մենք՝ նրա կուսընկերները:
Եթե միջոց չեք ձեռնարկում ազատել Տարոն Մանուկյանին, ապա կարող եք մեզ ևս տեղափոխել Արթիկ քրեակատարողական հիմնարկ»:
Բաց նամակը այսօր ուսանողները հանձնել են նաև ՀՀ գլխավոր դատախազություն:

Աղբյուրը՝ yerevan.today